Ժիրայր Սեֆիլյանը բարձրաձայնում է երկրի ներսում հեղաշրջման վտանգի մասին (տեսանյութ)
ՏեսանյութերԵս ուզում եմ մեր ժողովրդին իրազեկել, որ այժմ մենք գտնվում ենք շատ վտանգավոր մի պահում, երբ 5-րդ շարասյունը՝ «քաղաքական» շրջանակի մի բանակ, տարբեր ուղղություններով ակտիվ, պարտիզանական գործունեություն ծավալող, իր առջև խնդիր է դրել օր առաջ հասունացնելու դժգոհությունը՝ ընդդեմ գործող իշխանությունների: Այս մասին այսօր հայտարարել է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
«Այս ծրագիրը մտածված առաջ է գնում, և դժբախտաբար, գործող իշխանությունների սխալ մարտավարության պատճառով՝ նրանք օր օրի արդյունքներ են ձեռք բերում: Մի աղքատ երկրում, ինչպես մեր երկիրն է, կիսասնանկ ինչպես մեր երկիրն է, թողնում ես մաֆիոզական շրջանակներին ազատ, որոնք ղեկավարվում են դրսից, նրանց տրամադրության տակ է երկրի ԶԼՄ-ների մեծամասնությունը, նրանց տրամադրության տակ է երկրի ֆինանսի մեծ մասը, պարզ է, որ նման ուժերը մեկ ու կես տարվա ընթացքում հաջողության են հասնելու»,- ասաց Սեֆիլյանը:
Մանրամասները՝ տեսանյութում


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ