Ռամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր Վանեցյանին
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը իր միկրոբլոգում շնորհավորել է ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանին ծննդյան օրվա կապակցությամբ գրում է.
«Թանկագի՛ն ընկերներ, այսօր մեր եղբայր Արթուր Վանեցյանի տարեդարձն է: Չնայած երիտասարդ տարիքին՝ Արթուր Վանեցյանն ստացել է հրաշալի կրթություն և գեներալի զինվորական կոչում:
Նա Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում հետևողականորեն զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, որոնք ղեկավարել է 2018 թ.-ից սկսած:
Վստահ եմ, որ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ ընկերն է և Ռուսաստանի ու Հայաստանի միջև հարաբերություների ամրապնդման կողմնակիցը:
Անկեղծորեն շնորհավորում եմ Արթուր Վանեցյանի ծննդյան օրը, մաղթում քաջառողջություն և հաջողություններ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն