«Միսս աշխարհ» մրցույթի 2019 թվականի հաղթող է դարձել ՀԱՀ-ի ներկայացուցիչը
Այլ
Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) ներկայացուցիչ Զոզիբինի Տունցին դարձել է «Միսս աշխարհ» միջազգային մրցույթի 2019 թվականի հաղթողը: Դեկտեմբերի 10-ին այդ մասին հայտնել է միջոցառման պաշտոնական կայքը:
26-ամյա հաղթողը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ակտիվ մարտիկ է: «Նա սոցցանցերում իր աշավը նվիրել է գենդերային կարծրատիպերի փոփոխմանը: Նա հպարտորեն հանդես է գալիս բնական գեղեցկության օգտին եւ կանանց կոչ է անում իրենց սիրել այնպիսին, ինչպիսին իրենք կան»,- ասված է Զոզիբինի Տունցիի պրոֆայլում: Մրցույթի ֆինալիստների եռյակ են մտել նաեւ Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Մեդիսոն Անդերսոնը եւ մեքսիկուհի Սոֆյա Արագոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն