«Վոյաջեր 1»-ի պատմական սահմանը՝ նոր խափանման ստվերում Սևանում 27 և 29-ամյա տղամարդկանց մեքենայից հայտնաբերվել է 40 փաթեթ մարիխուանա (տեսանյութ) Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբ Թրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրի Պայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայի Պուտին–Թրամփ–Սի․ Ուկրաինան և Իրանի վտանգը․ «Բա զոհվեիք»․ Փաշինյանի սուր ելույթները (տեսանյութ) Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները» Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան (լուսանկար) Թրամփի բանագնացների զգուշացումը․ Մոսկվայի ժամանակը կարող է սպառվել Թրամփի ուղերձը Պուտինին ու Զելենսկուն․ պետք է ընդհանուր լեզու գտնել Իրանի գրոհը, Ռումինիայի երկրաշարժն ու հարսնացու փախցրած ձին․ ցնցող կադրեր Խաշմանյանը՝ «Գանձասարի» ղեկին․ փրկության շանսը գնահատում է 10 տոկոս Զելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբ 

Սուրբծննդյան տոնավաճառը միայն վաճառքի վայր չէ. տնակների աճուրդը՝ դեկտեմբերի 13-ին

Հասարակություն

Երևանի 2750-ամյակի այգում իր հյուրընկալ դռները կբացի սուրբծննդյան տոնավաճառը՝ «Christmas market»-ը: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Թե ինչու՞ ոչ Հյուսիսային պողոտայում և ոչ մասնավորի հետ՝ քաղաքապետարանը պարզաբանում է. նախկինում կրպակները տնտեսվարողներին տրամադրվել են առանց մրցույթի և առանց համայնքի նկատմամբ որևէ պարտավորության: Նախկին կազմակերպիչները նոր պայմաններով համայնքի հետ համագործակցել չեն ցանկացել: Այս տարի առաջին անգամ տնակ-կրպակները վարձակալությամբ կտրամադրվեն աճուրդով:

«Ձևաչափի փոփոխությունը մեզ համար կարևոր սկզբունք էր, քանի որ տոնավաճառը չէր կարող լինել միայն վաճառքի վայր: Այն պետք է մաս կազմեր մեր ընդհանուր միջոցառումների և ունենար մշակութային բաղադրիչ: Գրեթե ամեն օր այս տարածքում կլինի հետաքրքիր երաժշտություն, հայկական խոհանոցի համտեսի հնարավորություն: Կարծում եմ, քաղաքապետարանի այս ձևաչափով տոնավաճառի կազմակերպումը նաև խրախուսելի է, որովհետև պահպանվում է հավասարության սկզբունքը: Աճուրդին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Իսկ Հյուսիսային պողոտայում կլինի եղևնիների ցուցադրություն»,-ասում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

2750-ամյա այգում՝ շատրվանների երկու ուղղությամբ ձգվող ճեմուղիներում, կտեղակայվեն տոնավաճառի 40 տնակ-կրպակները:

«Հիմքերը մետաղական են, պատրաստված են փայտից: Մշակված են այնպես, որ դիմանան եղանակային պայմաններին: Երկու տեսակի տնակներ ունենք՝ 3 և 4 մետր բարձրությամբ: Ոճով գրեթե նույնն են, բայց արտաքնապես կտարբերվեն: Տնակները 5 և 6 քմ տարածքով են: Ներսում կլինեն սեղաններ, դարակաշար: Տնակները կապահովվեն նաև էլեկտրականությամբ: Գործն արվում է սիրով, որովհետև քաղաքի համար է, ու վայելելու ենք բոլորս»,- նշում է տնակների պատրաստմամբ զբաղվող ընկերության տնօրեն Բագրատ Դիվանյանը:

Տնակները դեռևս պետք է գունային վերջնական լուծում ստանան, զարդարվեն և ձևավորվեն գիշերային լուսավորությամբ: Երևանցիներին ու քաղաքի հյուրերին տոնավաճառի հատվածում այլ անակնկալներ էլ են սպասում:«Տոնավաճառի հատվածում, բացի տնակներից, կլինեն նաև ձևավորումներ, որոնք նոր շունչ են հաղորդելու տարածքին: Շատրվաններից մեկն օգտագործելու ենք որպես մի վայր, որտեղ մարդիկ կարող են նստել և հաճելի ժամանակ անցկացնել», - նշում է «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության համահիմնադիր Ռուդիկ Տեր-Գալստյանը:

Տնակ-կրպակներից 35-ը դրված է աճուրդի: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.azdarar.am և www.yerevan.am կայքերում:

«Աճուրդի ընթացակարգը հետևյալն է. քաղաքացիները պետք է հայտարարության մեջ նշված հաշվեհամարներին բանկի կամ edram համակարգով կատարեն համապատասխան վճարումներ. մասնակցության վճար ՝ 10.000 ՀՀ դրամ և նախավճար՝ մեկնարկային արժեքի 5 տոկոսի չափով (փոքր կրպակների՝ 10.000 և մեծերի համար՝ 12.500 ՀՀ դրամ)»,-նշում է Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի, գույքի, հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղար Սյուզաննա Սերոբյանը:

Աճուրդում կհաղթեն այն քաղաքացիները կամ ընկերությունները, որոնք վարձակալության համար կառաջարկեն առավելագույն արժեքը: Տոնավաճառը կանցկացվի դեկտեմբերի 20-ից հունվարի 13-ը: Կվաճառվեն Ամանորի և սուրբծննդյան թեմայով հուշանվերներ, քաղցրեղեն, ըմպելիք: Աճուրդին մնացել են հաշված օրեր. մասնակցել ցանկացողները պետք է շտապեն:

«Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 13-ն է՝ ժամը 15:00-ն: Աճուրդը տեղի է ունենալու նույն օրը՝ ժամը 17:00-ին: Հայտերը կարող են ներկայացվել մինչև երկու ժամ առաջ: Վճարումները ևս պետք է առնվազն 2 ժամ առաջ կատարել: Այն անձինք, ովքեր չեն հաղթի, նախավճարը ետ կստանան»,-նշում է Սյուզաննա Սերոբյանը:
Աճուրդի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 514 – 173 հեռախոսահամարով:
Կրպակներից 5-ն անվճար կտրամադրվի բարեգործական կազմակերպություններին, որոնց ընտրությունը կկատարվի ըստ ներկայացված ծրագրերի հանրային կարևորության: Կարևոր է նաև նշել, որ կրպակներն ու մյուս զարդարանքները կդառնան համայնքի սեփականությունը:

Հանրապետության հրապարակի «Հեքիաթային քաղաքի» դռները կբացվեն դեկտեմբերի 21-ին, երբ քաղաքը կողողվի տոնական լուսավորությամբ:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Վոյաջեր 1»-ի պատմական սահմանը՝ նոր խափանման ստվերումՍևանում 27 և 29-ամյա տղամարդկանց մեքենայից հայտնաբերվել է 40 փաթեթ մարիխուանա (տեսանյութ)Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբԹրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրիՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետՊայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայիՊուտին–Թրամփ–Սի․ Ուկրաինան և Իրանի վտանգը․ «Բա զոհվեիք»․ Փաշինյանի սուր ելույթները (տեսանյութ) Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները» Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան (լուսանկար) Թրամփի բանագնացների զգուշացումը․ Մոսկվայի ժամանակը կարող է սպառվելԹրամփի ուղերձը Պուտինին ու Զելենսկուն․ պետք է ընդհանուր լեզու գտնելԻրանի գրոհը, Ռումինիայի երկրաշարժն ու հարսնացու փախցրած ձին․ ցնցող կադրերԽաշմանյանը՝ «Գանձասարի» ղեկին․ փրկության շանսը գնահատում է 10 տոկոսԶելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբԱնի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում էՄարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում էԵրկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչումՌանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլՓոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է«Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակըԵս դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղԱլկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրըՍի Ծինփինի և Թրամփի հանդիպումն ավարտվել է ՇենժենումՕլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ«Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումներըԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնաԳուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱրիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը»Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՄոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումը
Ամենադիտված