Քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է (տեսանյութ)
ՏեսանյութերԴեկտեմբերի 9-ին, ժամը 07․00-ին, անհայտ անձը Բագրատունյաց փողոցում վրաերթի էր ենթարկել մի տղամարդու, որը տեղում մահացել էր։
Նույն օրը դեպքի վերաբերյալ ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդի և մեքենայի վերաբերյալ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ երևանցի 48-ամյա տղամարդը Եղվարդի խճուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նա հայտնել է, որ Բագրատունյաց փողոցում ինքն է իր վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենայով քաղաքացուն վրաերթի ենթարկել։
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննությունն իրակացնող մարմնին։
Ոստիկանությունից հայտնում են, որ քննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ