Տոկաևն ասել է, թե երբ հայտնի կդառնա Ղազախստանի նոր նախագահի անունը Ուկրաինայի պաշտոնանկ արված պաշտպանության նախարարը Զելենսկիին կոչ է արել պատասխանել նրա շրջապատում կոռուպցիայի մասին հարցերին Ի՞նչ է կատարվում «Զվարթնոցում»․ 3 չվերթ չեղարկվել է, ևս 12-ը՝ հետաձգվում Մահացել է Կայա Կալլասի հայրը Պուտինը հայտարարություն է արել Մեր պարտքն է այս մարտահրավերները հաղթահարելը և օգոստոսի 23-ին տեր կանգնելը. Անդրանիկ Թևանյան Իրանում մահապատժի են ենթարկել մի տղամարդու, որին մեղադրել էին հունվարյան անկարգությունների ժամանակ ԱՄՆ-ի և Իսրայելի շահերից բխող դիվերսիաների մեջ Բռնցքամարտիկին գտել են մահացած. Մանրամասներ Լավրով․ «ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները փորձում են նախապես «լվանալ» իրենց պատասխանատվությունը» Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 23-ին Օգոստոսի 24-30 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները կշահեն Նևադայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել 

Չհաջողված մոդելի հետևից՝ հաջողության ակնկալիքով․ «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում սկսեց քննարկվել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին կառավարության նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի գնալ` բոլոր լիցենզիաներով հանդերձ, եթե մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնեն: Այդ դեպքում մինչեւ իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրանց կհատկացվի կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Եվ մինչ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատրաստվում էր գալ խորհրդարան եւ դիմանալ ընդդիմադիր խմբակցությունների հակափաստարկներին ու հարցերին, առավոտյան նրան տհաճ անակնկալ մատուցեց իր գործընկերը: Մասնավորապես, երեկ` Երեւանում անցկացված հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումի շրջանակներում ելույթ ունենալիս, Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, անդրադառնալով նաեւ վաղ կենսաթոշակի գաղափարի իրականացմանը, հայտարարեց, որ Վրաստանում այն չի աշխատել: «Վրաստանում կառավարությունը գործող դատավորներին առաջարկում էր թոշակի անցնել եւ լքել պաշտոնը: Որոշ դատավորներ իսկապես ուրախ էին նման որոշման համար եւ կամավոր արեցին դա, մյուսները` հրաժարվեցին», – նշեց փոխվարչապետը` ընդգծելով, որ այդ մեխանիզմն այնտեղ չի աշխատել, քանի որ իրենք հասկացան, որ ճիշտ կլինի ոչ թե անձերի, այլ օրենքների փոփոխություններ անել:

Եւ ուշագրավն այն է, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանում ելույթ ունենալիս կրկին հղում էր անում վրացական օրինակին` ասելով, որ շատ են այդ փորձն ուսումնասիրել եւ բերված կարգավորումը համընկնում է Վրաստանի փորձի հետ: Նիստի ավարտից հետո «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առիթով մեկնաբանություն ստանալ նախարարից, սակայն նա շատ կտրուկ չցանկացավ առերեսվել իրականության հետ եւ հրաժարվեց հարցին պատասխանել: Իսկ, ահա, ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ, այդ հարցով հարակից զեկուցող Սուրեն Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Չաշխատելու իրավիճակը հետեւյալն է եղել, ես, համենայնդեպս, այդպես եմ հասկացել: Ասում է` մեզ մոտ մի մասը դիմել է, մյուս մասը` ոչ, եւ արդյունքում չաշխատեց: Եվ ես ենթադրում եմ, որ նա նկատի է ունեցել հենց այդ հանգամանքը, որ, օրինակ, նախկին վատ կամ կասկածելի կադրերի փոխարեն չեն եկել նոր կադրեր, բայց դա չի նշանակում, որ մոդելը սխալ է»: Այսպիսով, ՍԴ դատավորների հարցը լուծելու համար, մի կողմից, Արդարադատության նախարարությունը օգտվել է Վրաստանի օրինակից, մյուս կողմից՝ Վրաստանի փոխվարչապետն ասում է՝ մենք ձախողել ենք: Արժե՞ արդյոք գնալ այլոց ձախողված ճանապարհով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոկաևն ասել է, թե երբ հայտնի կդառնա Ղազախստանի նոր նախագահի անունըՈւկրաինայի պաշտոնանկ արված պաշտպանության նախարարը Զելենսկիին կոչ է արել պատասխանել նրա շրջապատում կոռուպցիայի մասին հարցերին Ի՞նչ է կատարվում «Զվարթնոցում»․ 3 չվերթ չեղարկվել է, ևս 12-ը՝ հետաձգվում Մահացել է Կայա Կալլասի հայրը Պուտինը հայտարարություն է արելՄեր պարտքն է այս մարտահրավերները հաղթահարելը և օգոստոսի 23-ին տեր կանգնելը. Անդրանիկ Թևանյան Իրանում մահապատժի են ենթարկել մի տղամարդու, որին մեղադրել էին հունվարյան անկարգությունների ժամանակ ԱՄՆ-ի և Իսրայելի շահերից բխող դիվերսիաների մեջ Բռնցքամարտիկին գտել են մահացած. ՄանրամասներԼավրով․ «ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները փորձում են նախապես «լվանալ» իրենց պատասխանատվությունը» Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 23-ինՕգոստոսի 24-30 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները կշահեն Նևադայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել Դանիացի ժամկետային զինծառայողներին առաջին անգամ ուղարկել են Գրենլանդիա՝ օպերատիվ ծառայության համար Նորվեգիայում ավիադիսպետչերների գործադուլը կաթվածահար է արել ավիահաղորդակցությունը. 147 չվերթ չեղարկվել է Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ. 24news Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների նկատմամբ Պատերազմը կարող է ավարտվել մինչև 2027-ի ամառվա վերջ․ Զելենսկի Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են շտապօգնության մեքենան և 3 ավտոմեքենա․ կան վիրավորներ ՊՆ-ն հաստատեց. Ո՞վ է մահացած զինծառայողըԾառուկյանի հաջորդ մրցակիցը խոսել է իր առավելությունների և հայ մարտիկի վտանգավորության մասին ԱՄՆ-ի դատարանը չեղարկել է 75 երկրի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը Տոլբաչիկ հրաբխի մոտ արգելափակվել է 149 մարդԽոշոր հրդեհ Սանկտ Պետերբուրգի լոգիստիկ կենտրոնում Գագաիկ Ծառուկյանը ուղերձ է հղել բանտից Փրկարար ծառայությունը զգուշացնում էԵրկար ժամանակ ջուր չի լինելու Ողբերգական դեպք՝ Ստեփանավանում. ՄանրամասներՎանաձորում երկար ժամանակ գազ չի լինելու. Հասցեները հայտնի ենՀերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք. Makaryannews Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանում Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ozon-ի պահեստի տարածքից ավելի քան 300 աշխատակից է տարհանվել. Ի՞նչ է կատարվելՈրտե՞ղ են հայտնվել Ռուսաստանի շուկայից դուրս մնացած հայկական ծաղիկները Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ կա զոհ և 4 վիրավորՇոգը սասանում է Ալպերը․ Մոնբլանի զանգվածում սպասվում է ռեկորդային՝ 450 քարաթափում «Ստորագրություններով» խորհրդավոր նետեր. Թուրքիայի տարածքում գտել են 9000 տարվա հնության 11 եզակի նետասլաք Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան Օձի նոր տեսակ են հայտնաբերել և այն անվանել Guns N' Roses-ի կիթառահար Սլեշի պատվին (լուսանկար)Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել Խորհրդավոր աստվածուհի «Տիրուհին». իսպանական քարանձավում գտել են հին կանացի պաշտամունքի հետքեր՝ հռոմեական արձանագրությունների ռեկորդային քանակով Ավտոմեքենան մխրճվել է զբոսաշրջիկների բազմության մեջ Կրետեում. Կան վիրավորներԸնտանեկան բռնության հետ կապված իրավիճակը ավելի ծանր է, քան կարող էին պատկերացնել ամենահոռետեսները. Հակոբյան (տեսանյութ) Օգոստոսի վերջին սպասվում են անսպասելի շրջադարձեր անձնական կյանքում. 5 կենդանակերպի նշաններ, որոնք հատկապես բախտավոր կլինեն Բժիշկը զգուշացրել է կաթնամթերքի վտանգների մասին հակաբիոտիկներ ընդունելիս Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին Մարդկանց և ձկների ուղեղում հայտնաբերվել է տարածված հին մեխանիզմ։Բժիշկը անվանել է սրտի առողջության համար իդեալական արյան ճնշման մակարդակներըՀայտնաբերվել են բջիջներ, որոնք տարիքի հետ որովայնի ճարպի ավելացման պատճառ են դառնումԳիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ հատկապես քաղցած և քնկոտ զգում դեպրեսիայի ժամանակԲերանի խոռոչի մանրէները կարող են նպաստել սրտի փականների կարծրացմանը
Ամենադիտված