Դատարանը վարույթ է ընդունել Գագիկ Ջհանգիրյանի հայցը
Իրավունք
ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վարչական դատարանը վարույթ ընդունեց Գագիկ Ջհանգիրյանի հայցը` Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը առոչինչ ճանաչելու պահանջով, որով զրկվել էր դասային աստիճանից եւ ազատվել գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից»։
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն կոչումներից զրկելու և զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը։ Գործը մակագրվել էր դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան