ԱԺ-ն հավանություն է տվել մի շարք օրենսդրական փոփոխությունների
Քաղաքական
Դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավորները հավանություն տվեցին մի շարք օրենսդրական փոփոխությունների:
Մասնավորապես՝
«Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի Արձանագրությամբ կատարված փոփոխություններով) (կողմ՝ 106, միաձայն),
«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 107, միաձայն),
«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 107, միաձայն),
«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 106, միաձայն):
Պատգամավորները նաև երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեցին գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններ. «Սնանկության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 106, միաձայն), «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կարգապահական կանոնագրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 107, միաձայն):


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա