Հայուհին հաղթել է ադրբեջանցուն՝ ապահովելով բրոնզե մեդալ
Սպորտ
Խանտի-Մանսիսկի Բելոյարսկ քաղաքում ընթացող «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 69 կգ քաշային Անի Հովսեփյանն ապահովել է բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից:
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Հովսեփյանը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Շահլա Ալահվերդիեւային: Կիսաեզրափակչում Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների արծաթե մեդալակիրը կմրցի ռուսաստանցի Դարիմա Սանդակովայի հետ:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա