Ֆրանսիացի փորձագետները ՀՀ ոստիկանության գվարդիայի ծառայողներին սովորեցրել են զանգվածային անկարգությունների կառավարման մեթոդներ Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ. Աբրահամյան «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին. միջազգայնագետ Վանաձորում «Renault»-ի և «Opel Astra»-ի բախման հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Ալեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը. Սուրենյանց Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» «Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը «Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել 

Խմելու ջուրը կարող է ճոխություն դառնալ. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կլիմայի գլոբալ փոփոխությունը մարդկության առջև ծառացած ակնհայտ մարտահրավերներից է, և հաշվի առնելով Հայաստանում ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը՝ հրատապ է դարձել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում առկա ոռոգման ջրագծերի հիմնական մասը կառուցվել է խորհրդային տարիներին և ունի մաշվածության բարձր աստիճան:

Մեր երկրի ջրամատակարարման համակարգերը շահագործվում են 15-50 տարի, դրանց մեծ մասը տեխնիկապես ոչ բավարար վիճակում է, և ներկայումս կորուստները ջրամատակարարման համակարգում կազմում են 50-80 տոկոս։

Թեպետ ջրային ռեսուրսները վերականգնվող են, այնուամենայնիվ, դրանց վրա կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու և տնտեսությունը բնական նոր պայմաններին հարմարեցնելու համար անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, պաշարների կուտակմանը և ջրային համակարգերում հոսակորուստների կրճատմանը:

Այս նախագծով ներկայացվում է հոսակորուստների կրճատմամբ Հայաստանում ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքներն ու անհրաժեշտությունը, ինչն էլ հնարավորություն կտա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային համակարգերի արդիականացման շնորհիվ նվազեցնել հոսակորուստները և բարելավել ջրօգտագործման արդյունավետությունը:

Դա էլ իր հերթին կհանգեցնի ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ օգտագործմանը, կայուն կառավարմանը, ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման պետական քաղաքականության վերանայմանը, ինչպես նաև՝ ջրամատակարար ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը՝ ապահովելով սպառողներին պատշաճ ջրամատակարարում մատչելի գնով:

Սրանք նախագծում առկա հիմնական դրույթներն են, իսկ հիմա իրավիճակն այլ տեսանկյունից։

Մի քանի տարի է, ինչ մարզերում հիմնանորոգվում են ջրամատակարարման համակարգերը, փոխվում են խողովակները՝ ջրի կորուստները նվազագույնի հասցնելու համար։

Խմելու ջրի պարագայում կորուստները նվազագույնի հասցնելու համար անգամ վերջերս սկսեցին փականներ տեղադրել մայրաքաղաքի փողոցներում առկա ցայտաղբյուրների վրա։ Մասնագետների կողմից պարբերաբար կարծիք է հնչում, որ Հայաստանի ջրերը ոչ ռացիոնալ են օգտագործվում։

Հանրության մոտ միևնույն ժամանակ կարծիք կա, որ ջուրը երբեք չի սպառվելու։ Իրականությունը, սակայն, այլ է։

Այդ իրականությունը կարելի է տեսնել այն երկրների օրինակով, որտեղ խմելու մաքուր ջուրն ուղղակի ճոխություն է։

«Փաստը» բազմիցս անդրադարձել է Սևանա լճի հիմնախնդրին, որը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի, ինչպես նաև տարածաշրջանի համար, մինչդեռ ահազանգեր են հնչեցվում, որ լճի վիճակը տարեցտարի վատթարանում է։

Եթե կար ժամանակ, երբ լճի ջուրն օգտագործվում էր խմելու նպատակով, ապա այժմ այդ մասին խոսելն ուղղակի տեղին չէ։

Բնապահպաններն ընդգծում են՝ եթե լրջագույն քայլեր չկատարվեն լիճը մաքրելու, դրա կենսաբազմազանությունը վերականգնելու, ոռոգման նպատակով ջրառը որոշ ժամանակով իսպառ վերացնելու ուղղությամբ, ապա ոչ միայն կշարունակվի լճի ծաղկման գործընթացը, այլ կկանգնենք լիճն ընդմիշտ կորցնելու վտանգի առջև։ Անդրադարձել ենք նաև գետերի աղտոտման խնդրին։

Նշել ենք, որ շատ դեպքերում կա՛մ իսպառ բացակայում են ջրի մաքրման կայանները, կա՛մ էլ դրանք չեն գործում ինչպես հարկն է։

Ընդ որում, մաքրման կայանների խնդիր առկա է նաև Սևանա լճի պարագայում։ Գետերում առկա խնդիրների ավելացմանը մեծապես «նպաստում են» ՀԷԿ-երը, ինչպես նաև հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները, երբ վթարների կամ էլ գետեր նետված պոչանքների հետևանքով աղտոտվում են գետերը, որոնց ջուրն օգտագործվում է նաև ոռոգման նպատակով։

Կարծիք կա, որ որոշ ժամանակ հետո ջուրը կդառնա աշխարհի ամենաթանկ ռեսուրսը։ Ստացվում է, որ Հայաստանն ունի այդ բնական ռեսուրսը, սակայն ոչ բարեխիղճ օգտագործման հետևանքով կարող ենք զրկվել դրանից, որը տարիներ հետո գուցե ավելի թանկ լինի, քան նավթը և գազը։

Որոշ փորձագետների գնահատմամբ, 2030-2040 թվականներին, կլիմայական փոփոխություններից ելնելով, Հայաստանի ջրային պաշարները կարող են կրճատվել 20-25 տոկոսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիացի փորձագետները ՀՀ ոստիկանության գվարդիայի ծառայողներին սովորեցրել են զանգվածային անկարգությունների կառավարման մեթոդներTelegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը ՈւկրաինայումԹրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ. ԱբրահամյանԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին. միջազգայնագետՎանաձորում «Renault»-ի և «Opel Astra»-ի բախման հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱլեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը. ՍուրենյանցԴեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը «Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում ենՀունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվելԵվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. ՄելոնիԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԲելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետՄենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. ԳրինկևիչՀայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոնՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըՀայտնի ռեփեր Navai-ը շարունակում է մնալ կալանքի տակՎեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածունԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարԲրյանսկի մարզում կնոջ դիակ է հայտնաբերվել սնդուկի մեջԽաչատուրյանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային խաղաղության և ՀՀ-ՄԱԿ համագործակցության հարցերըԿալասը հայտարարել է, որ ԵՄ-ն դեռ չի կարող փոխարինել Ուկրաինայում Starlink համակարգինTesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա (տեսանյութ)Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ ՌուսաստանինՏղամարդը 20 տարի շարունակ ներկայացել է որպես իր մահացած երկվորյակ եղբայր՝ բանտից խուսափելու համարՊուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցելԽաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներըԳոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմությունՊատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարարՀայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ ԼուկաշենկոՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՓաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․ԽաչատրյանStarlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. ԶելենսկիՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԳերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել եվրոպական ավտոարդյունաբերությանը աջակցելու ծրագրի շուրջԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. ՆովակՔննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոց
Ամենադիտված