Մեկնարկել է ԱԺ նիստը․ ՈՒՂԻՂ
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Նիստը հրավիրվել է կառավարության նախաձեռնությամբ:
Դեկտեմբերի 12-ին հրավիրված արտահերթ նիստի օրակարգում ներառված է 11 հարց, որոնց մի մասը պատգամավորները քննարկել և ընդունել են առաջին ու երկրորդ ընթերցմամբ:
Դեկտեմբերի 13-ին պատգամավորները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար կքննարկեն և կքվեարկեն «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերն ու նախագծերի փաթեթները:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)