«Լիվերպուլ»-ը երկարաձգեց Յուրգեն Կլոպի հետ պայմանագիրը
Սպորտ
«Լիվերպուլ»-ը երկարաձգեց պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ:
Նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2024թ-ն: Մարզչի նախորդ պայմանագիրը ուժի մեջ էր մինչև 2021թ-ն:
Նշենք, որ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլ»-ը մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է:
Կլոպը անգլիական ակումբը գլխավորել է 2015թ-ին: Ակումբը նրա գլխավորությամբ հաղթել է Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանում, նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա