Վարչապետի խոսնակի նկատողությունը՝ Լազարևյան ակումբի նիստի կազմակերպիչներին
Քաղաքական
Այսօր Երևանում անցկացվող հայ-ռուսական Լազարևյան ակումբի 3-րդ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին դուր չեկավ, որ աշխատանքային լեզուն ռուսերենն է։
Նա ասաց, որ ցանկանում է իր խոսքը սկսել հայերենով։ Վարչապետի խոսնակը կոչ արեց հաջորդ անգամ Հայաստանում տեղի ունեցող միջոցառումներին ապահովել համաժամանակյա թարգմանություն։ Այնուհետև Վլադիմիր Կարապետյանը ելույթը շարունակեց ռուսերենով։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա