«Արաբկիր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչին գլխով հարվածել ու մարմնական վնասվածք են պատճառել
Հասարակություն
Դեկտեմբերի 12-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Վանուշ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել «Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, 64-ամյա Աշոտ Գյուլբուդաղյանի հետ: Այս մասին հայտնում են shamshyan.com-ը:
Վիճաբանության ժամանակ Վ. Խաչատրյանը գլխով հարվածել է բժշկի քթին, ով մարմնական վնասվածք է ստացել:
Ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի խումբը՝ հետաքննիչի և համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Խաչատրյանը աշխատում է «Կաշի» բաց բաժնետիրական ընկերության տնօրենի խորհրդական:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա