Ինքնաձիգ, ատրճանակ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է կամավոր հանձնվել (տեսանյութ)
ՏեսանյութերՏարված բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 12-ին ոստիկանության Աշտարակի բաժին եկած 29-ամյա երիտասարդը, որը Ուջան գյուղի բնակիչ է, կամավոր ներկայացրել է «Մակարովի» նմանվող գործարանային համարով ատրճանակ՝ հայտնելով, որ այն ձեռք է բերել երկու տարի առաջ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Դարձյալ դեկտեմբերի 12-ին ոստիկանության Հրազդանի բաժին եկած Հրազդանի 37-ամյա բնակիչն էլ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, 29 հատ 5․45 մմ տրամաչափի փամփուշտ և հայտնել, որ դրանք գտել է տան բակի շինություններից մեկն ապամոտաժելիս։
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնում էլ Լեռնագոգ գյուղի 64-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է պայթուցիչներով երկու նռնակ, տարբեր տրամաչափի 360 փամփուշտ, սվին դանակ և այլ ռազմամթերք։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ