Ես էդ տանկերը կատակով եմ ասել, ցանկալի կլիներ ունենայի, որ նվիրեի բանակին․ Ռուբեն Հայրապետյան
Հասարակություն168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ ոստիկանության 6-րդ վարչության կողմից իր տունը խուզարկելու դեպքին։
Հարցին՝ ինչպե՞ս են իրավապահները ներխուժել իրենց տուն, Հայրապետյանն ասաց, որ շատ կոռեկտ՝ օրենքի տառը պահելով: «Ինչպես կասեր մեր ժամանակների դասականը՝ ակուռատնի, բայց չներխուժեցին, եկան մեր բնակարան: Որևէ վատ բան չեմ կարող ասել նրանց կամ նրանց գործողությունների մասին, շինարարական աշխատանքների հետ կապված փաստաթղթեր են փնտրել»,- ասաց նա՝ նշելով, որ առգրավել են մի քանի փաստաթղթեր, սեփականության վկայականներ։
«Ճիշտն ասած՝ ինձ չի էլ հետաքրքրել՝ ինչ են առգրավում, տղայիս հետ անում էին: Ես ասել եմ՝ ինչ ուզում եք, տարեք, ես ոչ մի մտահոգություն չունեմ, մտել, նայել են, ինչ գտել են՝ նպատակահարմար է, վերցրել, գնացել են: Ես էդ տանկերը կատակով եմ ասել, ցանկալի կլիներ ունենայի, որ նվիրեի բանակին»,- ասաց նա։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա