«Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանում Սեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Քասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձը Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ո՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Գազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. Axios Հոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետ Պապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայան 

Կրթական բարեփոխումների արդյունքում դպրոցական որոշ առարկաներ կմիավորվեն. փոխնախարար

Հասարակություն

«ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում ՀԲ-ի բանկի աջակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերանայում է Հանրակրթության պետական չափորոշիչն ու STEM առարկաների պետական չափորոշիչները, իսկ հումանիտար առարկաների չափորոշիչները՝ Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում՝ Կրթական ծրագրերի կենտրոնի միջոցով». այս մասին՝ ամփոփելով անցած մեկ տարվա ընթացքում ԿԳՄՍՆ-ում իր համակարգած ոլորտների աշխատանքը, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը՝ առարկաների ինտեգրված մատուցման լավագույն օրինակը համարելով ֆինանսական կրթությունը դպրոցներում։

Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ հուլիսից սկսել է գործել Հանրակրթության պետական չափորոշչի մշակման աշխատանքային խումբը։ Նախագիծը սեպտեմբերին քննարկվել է նախարարությունում, հոկտեմբերին տեղի է ունեցել  8 ոլորտային քննարկում։ Այս պահին առարկայական չափորոշիչների մշակման խմբերը շարունակում են աշխատել։ Գործող 15 ոլորտային աշխատանքային խմբերում ներգրավված է շուրջ 70 մասնագետ։

Նրանք ուսումնասիրել են Ֆինլանդիայի, Դանիայի, Էստոնիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Սինգապուրի համակարգերը: Միջազգային փորձագիտական խմբում ներգրավված են կրթության նյարդագիտության, կայուն զարգացման ապահովմամբ, ներառական կրթության խնդիրներով զբաղվող հեղինակավոր մասնագետներ։

Ներկայումս համայնքներում շարունակվում են ոլորտային քննարկումներ, որոնք ներառում են Էկոլոգիական կրթություն, առողջ ապրելակերպ, ֆիզիկական դաստիարակություն, հայոց պատմություն և կրոնների պատմություն, մեդիագրագիտություն, մարդու իրավունքներ, արվեստի կրթություն և կրթության ներառականություն թեմաները: Քննարկումների ընթացքում հավաքագրված առաջարկների հիման վրա նախագիծը կրկին լրամշակվել է:

«Կրթական բարեփոխումների արդյունքում որոշ առարկաներ կմիավորվեն, բայց բովանդակության մեխանիկական կրճատում չի իրականացվելու»,-ընդգծել է փոխնախարարը՝ նշելով, որ դպրոցն ու մանկավարժներն այս փոփոխություններով բավականին մեծ ազատություն են ստանալու։ «Ուսուցիչն ունենալու է առարկայական ծրագիր և ազատ է լինելու իր դասի պլանը կազմելու հարցում, ընտրելու ուսումնառության և դասավանդման նյութերը և գնահատման ենթակա հանձնարարությունները»,- արձանագրել է Ա․ Անափիոսյանը։

Նրա խոսքով՝ չափորոշիչները սահմանում են ուսումնառության նպատակները, թե 12-րդ դասարանն ավարտող աշակերտն ինչ կարողունակություններ պետք է ունենա, այդ թվում՝ գիտելիք, հմտություն, վերաբերմունք և արժեք: «Բարեփոխումների շրջանակում կմշակվեն ուսումնառության և դասավանդման նյութեր, ուսուցիչները կվերապատրաստվեն և որոշակի ազատություն կստանան»,-ասել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ ծրագիրը եկող տարվա սեպտեմբերից կկիրառվի Տավուշի մարզի ընտրված դպրոցներում և դասարաններում, իսկ 2023 թվականի ուսումնական տարում ամբողջ հանրապետությունում։

Անդրադառնալով միջազգային համագործակցության լայն շրջանակին ու ծրագրերին՝ Ա․ Անափիոսյանն ասել է, որ անցնող տարում լուրջ աշխատանք է տարվել եվրոպական մի շարք համալսարաններում՝ Բուխարեստի, Զալցբուրգի, Վենետիկի և Պրահայի համալսարաններում հայագիտության բնագավառում հետազոտություններ ու ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Բացի այդ, 2019 թվականին վերապատրաստվել և վկայականներ են ստացել սփյուռքահայ 57 ուսուցիչներ, անցկացվել է Համահայկական հայագիտական օլիմպիադան։

«Միջազգային համագործակցության շրջանակում Հայաստանն ընտրվել է որպես երկու միջազգային կառույցների կոմիտեների բյուրոյի անդամ։ Խոսքը Եվրոպայի խորհրդի կրթության հարցերով կոմիտեի բյուրոյի մասին է, որտեղ 50 անդամ  պետություններից միայն 4-ն են ներկայացված։ Մեր երկիրը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ է ընտրվել»,-տեղեկացրել է նա՝ հավելելով, որ երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել Չինաստանի, Վիետնամի, Սինգապուրի, Իտալիայի, Լեհաստանի, Մոլդովայի, Իսրայելի, Քուվեյթի գործընկեր կառույցների հետ։ Իրականացվել են և ընթացքի մեջ են «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում», «Կայուն դպրոցական սնունդ», «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում», «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում», «EU4Innovation» և մի շարք այլ ծրագրեր։

Անդրադառնալով «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին՝ նա ասել է, որ հանրապետության բոլոր մարզերում տարրական դպրոցների սաները պետության և դոնորների աջակցությամբ տաք սնունդ են ստանում։ «Դա միտված է երեխաների համար ճիշտ սննդակարգ ապահովելուն, ինչը նպաստում է դասերի ընթացքում առավել կենտրոնացմանը, ուղեղի զարգացմանը: Համաձայն հետազոտության՝ ճիշտ սննդակարգով նախաճաշ ստացող երեխաներն ավելի լավ կրթական արդյունք են դրսևորում, քան մյուսները»,- ասել է Ա. Անափիոսյանը։

Միջպետական համագործակցության ծրագրերի և ուսանողների կրթաթոշակային փոխանակումների շրջանակում անցնող տարում ՀՀ 227 քաղաքացիներ գործուղվել են 7 պետությունների բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու համար, շուրջ 50 օտարերկրյա քաղաքացիներ սովորում են ՀՀ բուհերում: Կազմակերպվել է շուրջ 1500 օտարերկրյա դիմորդների ընդունելության և կացության իրավունքի տրամադրման գործընթացը, ինչպես նաև շուրջ 800 սփյուռքահայ դիմորդի ընդունելություն ՀՀ բուհեր և քոլեջներ, ընդ որում 70-ը՝ պետական պատվերի տեղերի շրջանակում։ Լրամշակվել և ՀՀ կառավարություն են ներկայացվել հանրակրթական դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևը, Կրթության զարգացման տեսլականը, ԿԳՄՍՆ-ի 5-ամյա գործողությունների ծրագիրը, և ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք այլ ծրագրեր։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանումՍեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձըՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ ՍիբիգաՈ՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվելԳազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. AxiosՀոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանՆեթանյահուն «անակնկալներ» է խոստացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթումՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվում է ջրանջատում. «Վեոլիա Ջուր» 26 մարդու կյանք փրկած շան պատվին Վենեսուելայում հուշարձան է կանգնեցվելՊարեկները «ակուլաթափ» են արել մի քանի վարորդների, որոնց պետհամարանիշների վրա շնաձկներ են եղելԲանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ) Խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթություն․ ՄԻՊՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըԿորեայից մինչև Ռուսաստան․ ո՞վ կկառուցի Հայաստանի նոր ատոմակայանը (տեսանյութ) Սիրիան պատրաստ է Իսրայելի հետ խաղաղության, սակայն Գոլանից չի հրաժարվի. Աշ-Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա ՔոուլինԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինի Ինչ են քննարկել Նիկոլ-Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ հանդիպման մանրամասներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՆյու Յորքում հանդիպել են Փաշինյանը և Էրդողանը (տեսանյութ)Հանդիպեցի կարգապահական տարատեսակ խախտումներ թույլ տված մեր զինվորների հետ․ Պապիկյան (տեսանյութ)Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-նՍա նաև հոգեբանական ահաբեկչություն է․ օմբուդսմենը՝ մշակութային ցեղասպանության մասին (տեսանյութ) Երևանում ՌԴ դեսպանատան ընտրատեղամասում Единая Россия կուսակցությունը պարտություն է կրելՍաուդյան Արաբիան վերսկսում է նավթամուղի աշխատանքը՝ շրջանցելով ՀորմուզըՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԻրանը դեմ չէ ԱՄՆ-ի հետ խաղաղության երկխոսությանը. ՓեզեշքիանՌազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել են Ռուբիոն Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմըՓաշինյանն ու Աբդելսալամը քննարկել են խաղաղության օրակարգըԿապանում Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջիին արդեն ստանձնել է պաշտոնըԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՌուսական ռազմաբազան որ գնա, ո՞վ է պահելու սահմանը՝ ամերիկացիները՞, թե ֆրանսիացիները․ Շարմազանով (տեսանյութ) Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՔննարկվել է «Ակադեմիական քաղաք»-ի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համագործակցությունըՊուտինը` ԱՄՆ-ից հրավեր է ստացել. Ռուբիո Հռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգԲնակարանների գների աճը դանդաղել է. ՌԴՖինանսական հաջողություն կժպտա Կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կհարստանա
Ամենադիտված