Հայաստանի և Ադրբեջանի միջև կան հստակ պայմանավորվածություններ. Արթուր Դանիելյան
Հասարակություն
«Ադեկվադ-դիսկուրս» կլոր սեղան քննարկումն է տեղի ունենում: Թեման` արցախյան հարցի շուրջ տեղի ունեցող զարգացումներն են: Բանախոսները, վեր հանելով խնդիրները, առաջարկում են նաև լուծման հնարավոր տարբերակներ:
«Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանը, անդրադառնալով գործող իշխանությունների գործելաոճին արցախյան հարցի վերաբերյալ, ասաց. «Այն, ինչ մեր իշխանություններն անվանում են ԼՂ հակամարտության հարցով կոնսուլտացիաներ, փաստացի բանակցություններ են, որոնց շրջանակում ձեռք են բերվում հստակ պայմանավորվածություններ։ Ակնհայտ է, որ ավելի խորքային պրոցեսներ կան։ Երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսում էր հնգակողմ հայտարարության մասին, հասկանալի էր, որ հայտարարության տեքստն արդեն պատրաստ էր, բայց վերջին պահին ինչ-ինչ պատճառներից ելնլով՝ հնգակողմ հայտարարության մասին չհայտարարվեց»:
Բանախոսը պնդում է նաև, որ տեղի է ունենալու դավադրություն, որը դեռ զերծ է պահվում հանրության ուշադրությունից։
«Իրադարձությունները դավադրություն են խոստանում: Ուզում են գան, հասցնեն մի կետի, որից հետո պոստ ֆակտում կտեղեկացնեն։ Ով էլ դեմ լինի, կա՛մ կձերբակալվի, կա՛մ կլռեցվի»,- նշեց Դանիելյանը:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա