Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Թուրքական բեռնանավը հարձակման է ենթարկվել.«Առինջ մոլ»-ի գործ և կառավարության նոր նախաձեռնություն (տեսանյութ) Չարենցավանում այսօր տեղի ունեցավ Ճամբարակի զորամասում սպանված զինծառայող Նարեկ Թորոսյանի հոգեհանգստի արարողությունը Զելենսկին Միխայիլ Ֆեդորովին նոր պաշտոն է առաջարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սահմանափակող բանաձև է ընդունել Թրամփի՝ Իրանի դեմ ռազմական լիազորությունների վերաբերյալ Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 20 հազար մարդ է տարհանվում Ծառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Պետդեպարտամենտը հայտարարել է 200 միլիոն դոլարի նոր մարդասիրական աջակցության մասին ԻՀՊԿ-ն հաստատել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ հարվածների համար կիրառել է B-1 ռազմավարական ռմբակոծիչներ Վաճառողները դժգոհել են Wildberries-ի վճարած փոխհատուցումների չափից ԿԳՄՍ նախարարը ուսուցիչների հետ քննարկել է հանրակրթության ոլորտի բարեփոխումները Վահան Կոստանյանը Կանադայում քննարկել է Հարավային Կովկասի խաղաղությանն առնչվող հարցեր 

«Հարսնաքար»-ում տեղի ունեցած սպանությունը չի բացահայտվել. գործը կվերաբացվի՞

Քաղաքական

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը երեկ՝ նրա տանը ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից խուզարկություն կատարելուց հետո, ամբողջությամբ նվիրված էր սեփական անձը «քավության նոխազ» ներկայացնելուն: Նա խոսեց իր իրավունքները ոտնահարելու մասին՝ մոռանալով 2012թ. իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած դեպքը, երբ սպորտային համազգեստ կրելու համար վիճաբանություն էր առաջացել մի խումբ բժիշկների և մատուցողի միջև։ Այնուհետև ռազմական բուժծառայողները դաժան ծեծի էին ենթարկվել, որի հետևանքով նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, մահացել էր:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այն ժամանակ ստեղծված՝ «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նշեց, որ գործը մինչև վերջ չի բացահայտվել, քանի որ կան հիմնավոր կասկածելի երևույթներ. «Մինչև այժմ հայտնի չէ, թե այդ դեպքի օրը Ռուբեն Հայրապետյանը գտնվե՞լ է Հարսնաքարում, թե ոչ, քանի որ զարմանալի պատահականությամբ բոլոր օբյեկտների տեսանկարահանող սարքերը միաժամանակ չեն աշխատել և միայն բանավոր հավաստիացնում էին, որ նա գտնվել է ՀՖՖ-ի շենքի տարածքում: Չէր տրամադրվում նաև հեռախոսազանգերի վերծանությունը: Մարդիկ, որոնք ըստ դատական պրոցեսի ճանաչվեցին մեղավոր, աննախադեպ պատժի ենթարկվեցին, որովհետև նմանատիպ հանցագործությունների համար այն ժամանակվա պաշտոնյայի կամ Հանրապետական կուսակցության թիկնապահներ երբեք չէին դատապարտվել: Արդյո՞ք նրանք են եղել կամ չեն եղել հանցագործություն կատարողը կամ արել են հենց Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ՝ մինչև այժմ բացահայտված չէ: Կասկածելի է նաև այն փաստը, որ վերջինս այդ դեպքից հետո առանց պատճառի վայր դրեց պատգամավորական մանդատը՝ փորձելով դրանով ծածկել այդ գործընթացը, ոչ թե դատական համակարգում իր անմեղությունը ապացուցելով: Մեր հիմնական խնդիրն էր հասկանալ՝ որքանո՞վ է նրա դերակատարւթյունը, ինչը դեռևս հայտնի չէ: Այն ժամանակ նրա՝ դատարան գնալը ևս աննախադեպ էր, քանի որ մինչ այդ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա դատարան չէր բարեհաճում գնալ»,- ասաց իրավապաշտպանը՝ նշելով, որ այս ամենը հիմք են տալիս մտածելու, որ Հայրապետյանը Վահե Ավետյանի հետ կատարվածում ունեցել է մասնակցություն և շահագրգռվածություն: 

Անդրադառնալով գործը վերաբացելու հարցին՝ Հովհաննիսյանն ասաց, որ դրա մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ նոր հանգամանքներ երևան գան. «Եթե օրերից մի օր որևիցե մեկը տեսագրություն ներկայացնի իրավապահ մարմիններին, կամ հեռախոսազանգ հայտնվի, որտեղ Ռուբեն Հայրապետյանն է հրամայել ծեծի ենթարկել բժիշկներին, կամ վկայի ցուցմունք լինի, ապա գործը կարող է վերաբացվել: Երբ մարդուն պատկանող հաստատությունում ինչ-որ բան է կատարվում, եթե ոչ ուղիղ, ապա անուղղակի պատասխանատուն ինքն է: Նման դաժան ծեծի ենթարկելը միայն հրահանգավորված գործողութուն կարող էր լինել»,- նշեց Հովհաննիսյանը:

Հարցազրույցի ընթացքում Հայրապետյանը հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է «բռնել» իրեն: Ստացվում է՝ եթե նախկինում Հայրապետյանն էր հրահանգներ տալիս, ապա այսօր իր անձի դեմ ուղղված գործողությունների մասին է ահազանգում: Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ հիմա՞ էլ կան նման մեխանիզմներ. «Իր ասածներն ինձ համար հիմք չեն, ես կսպասեմ իրավապահ համակարգի հիմնավորումներին, թե ինչ հիմքով է կատարվել ցանկացած գործողություն: Այն, որ Ռուբեն Հայրապետյանը բազմաթիվ կասկածելի գործարքների, մարդու իրավունքների խախտումների և բռնությունների հեղինակ է եղել՝ կասկածներ չունեմ: Նա բազմիցս հպարտացել է իր բռնարար արարքներով՝ ասելով, որ ծեծում և պատժում է բոլորին: Դեռևս այն ժամանակ բազմաթիվ դեպքերի մասին էին պատմում ՀՖՖ-ում նրա բռնարար վարքի, ֆիզիկական հաշվեհարդարի վերաբերյալ, որի պատճառով ֆուտբոլիստները, մարզիչները լքում էին ակումբը: Պարզապես իրավապահ համակարգը եղել է կուսակցության վերահսկողության ներքո և եթե հիմա դրանք հնարավոր է բացահայտել՝ ես միայն կողմ եմ»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Թուրքական բեռնանավը հարձակման է ենթարկվել.«Առինջ մոլ»-ի գործ և կառավարության նոր նախաձեռնություն (տեսանյութ) Չարենցավանում այսօր տեղի ունեցավ Ճամբարակի զորամասում սպանված զինծառայող Նարեկ Թորոսյանի հոգեհանգստի արարողությունը Զելենսկին Միխայիլ Ֆեդորովին նոր պաշտոն է առաջարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սահմանափակող բանաձև է ընդունել Թրամփի՝ Իրանի դեմ ռազմական լիազորությունների վերաբերյալ Կուլեբան շատ դժվար ժամանակներ է կանխատեսել ուկրաինացիների համարՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 20 հազար մարդ է տարհանվում Ծառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Կրեմլը հայտարարել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների պատրաստակամության մասինՊետդեպարտամենտը հայտարարել է 200 միլիոն դոլարի նոր մարդասիրական աջակցության մասին ԻՀՊԿ-ն հաստատել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ հարվածների համար կիրառել է B-1 ռազմավարական ռմբակոծիչներ Reuters․ ԵՄ-ի նոր պատժամիջոցները կներառեն նաև Մոսկվայի բորսանՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերԶելենսկին դժգոհել է Ուկրաինայի՝ ձմռանը պատրաստ լինելու ընթացքիցՎաճառողները դժգոհել են Wildberries-ի վճարած փոխհատուցումների չափից Իսրայելի բանակը հայտնել է Հորդանան գետի Արևմտյան ափին ահաբեկչական հարձակման փորձի մասինԿԳՄՍ նախարարը ուսուցիչների հետ քննարկել է հանրակրթության ոլորտի բարեփոխումները Վուչիչը հայտարարել է, որ Սերբիայում խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը կնշանակի սեպտեմբերին կամ հոկտեմբերինՎահան Կոստանյանը Կանադայում քննարկել է Հարավային Կովկասի խաղաղությանն առնչվող հարցերԶելենսկին հայտնել է՝ ինչ ակնկալիքներ ունի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարիցԱլյասկայի ափերի մոտ 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուբեն Ռուբինյանի առաջին կարգադրությամբ բաշխվել է ԱԺ-ի պարգևատրման ֆոնդըԵՄ-ն 890 միլիոն եվրոյի տուգանք է սահմանել Google-ի նկատմամբՔԿ նախկին քննիչը մեղադրվում է խուզարկությամբ առգրավված գումարը հափշտակելու մեջ. ՀրապարակՌուբիո. ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինայի հարցում խաղաղության համաձայնագիր կնքելԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթողՆԳՆ կիբեռոստիկանությունը հայտնում է հերթական հանցավոր գործունեության կասեցման մասինԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումը ԵՄ-ն սպառնում է Թրամփին պատասխանով. 1 մլրդ դրամ գրավ, կալանքներ, մոր դաժան սպանությունԿալլասը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերջին չորս տարվա ընթացքում ամենամեծ ընդլայնման մասինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարարի հետ Վաղարշյան փողոցի կրակոցների գործով 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելՀՔԱՎ․ 2026-ի յոթ ամիսներին ԶՈւ-ում արձանագրվել է զինծառայողների մահվան 30 դեպքՌուբիո. Ուկրաինայում խաղաղության համար անհրաժեշտ են նոր գաղափարներCNN. ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցը կասկածվում է Վենսի ճանապարհորդական տվյալների արտահոսքի մեջ Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ ԱՄՆ-ում կարող են արգելել Mercedes-Benz ավտոմեքենաների վաճառքը Գերմանիան անսպասելի հայտարարություն արեց Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մասինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետԵՄ-ում չեն կարողացել համաձայնության հասնել Ռուսաստանի դեմ նոր սահմանափակման շուրջԻսպանիայում սաստիկ շոգի պատճառով «կարմիր» նախազգուշացում է հայտարարվել Մոսկվայի մոտակայքում Սու-57 է կործանվել Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են՝ անվտանգության նկատառումներովՌոդրին մեջքի վիրահատության կենթարկվի 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի էլ ավելի շոգ կլիմայական պայմաններում Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են պլաստիկ արտադրանքի սահմանափակումների նոր կարգավորումներըՌուբիոն ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներՀանրային քննարկման են ներկայացվել բարձրագույն կրթության լիցենզավորման և հավատարմագրման վերաբերյալ նոր կարգերը
Ամենադիտված