Վարորդը բենզին էր լիցքավորել և գումարը չվճարելով՝ հեռացել էր․ հայտնաբերվել է
Հասարակություն
Պռոշյան համայնքի Գևորգ Չաուշի փողոցի բենզալցակայաննեից մեկում սեպտեմբերի 22-ին «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդը բենզին էր լիցքավորել և գումարը չվճարելով հեռացել էր:
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոկտեմբերի 2-ին դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ կողոպուտը կատարել է 28-ամյա մի տղամարդ, որը դեկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Խորենացու փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա