Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը Գերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները 

Ուսհաստատություններում կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Իրավունք

Ավարտվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու ու վատնման օժանդակության առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մարտի 14-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ 2009-2014թթ. ՀՀ կրթության և գիտության նախարարի վարորդի, ապա մինչև 2016թ. օգնականի պաշտոնն զբաղեցնող Ա.Բ.-ն 2009-2016թթ. ընթացքում առանձին դրվագներով փաստաթղթեր ներկայացնելու, ստորագրելու և գումար ստանալու միջոցով  օժանդակել է «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Վ.-ի, «Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ն. Ա.-ի, «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Գ.-ի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնման եղանակով ուրիշի խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությանը, ինչպես նաև՝ 2016-2017թթ. ընթացքում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ից խարդախությամբ կատարել է խոշոր չափերի գումարի հափշտակություն:

Մասնավորապես, վերջինս, օգտագործելով իր ունեցած ծառայողական դիրքը և դրանից բխող ազդեցությունն ու կապերը, 2009-2016թթ. դիմել է «նշված ուսումնական հաստատությունների ղեկավարներին, նրանց հրամաններով տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի է ընդունվել որպես նշված ուսհաստատությունների բանվոր, պահակ կամ վարորդ: Այդ ընթացքում աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, համապատասխան փաստաթղթերում կազմակերպությունների տարբեր աշխատակիցների մասնակցությամբ հակառակի վերաբերյալ կեղծ տվյալների ներառմամբ, ստորագրել է աշխատավարձի վճարման ցուցակներում և աշխատավարձի, այլ վճարումների ձևով ստացել, տնօրինել իր անվամբ հաշվարկված և դուրսգրված ընդհանուր 9․6մլն ՀՀ դրամ գումարը:

Քրեական գործը Ա․Բ.-ի (ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետ, 38-179-ի 2-մասի 1-ին և 3-րդ կետեր (երկու դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ) և Գ․Գ.-ի (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր, 314-րդ հոդվածի 1-ին մաս) մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցվել է պետությանը պատճառված վնասը։

Միաժամանակ, նույն քրեական գործով պաշտոնեական անփութության, պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի հափշտակության, պաշտոնական փաստաթղթերի կեղծման հանցավոր արարքներ կատարելու կապակցությամբ որոշումներ են կայացվել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարի, «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի, նույն ՊՈԱԿ-ի նախկին պարետի, «Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի, նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ուսումնական գծով նախկին տեղակալի, կադրերի նախկին տեսուչի, «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահի, կադրերի տեսուչի և կարիերայի ուղղորդման պատասխանատուի, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի տնօրենի տեղակալի, նույն ՊՈԱԿ-ի վարորդի նկատմամբ վաղեմության ժամկետներն անցելու, անձանց մահվան, համաներման ակտի կիրառման հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

ՀՀ դատախազությունում քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է դարձել, որ հանցավոր դրսևորումների հիմնական պատճառ են դարձել ուսումնական հաստատությունների վարչատնտեսական լիազորություններով օժտված իրավասու  պաշտոնատար անձանց կողմից գրեթե նույնպիսի սխեմաների կիրառմամբ իրենց ծառայողական պարտականությունները ոչ միայն ոչ պատշաճ կատարելու, այլ նաև ի չարն օգտագործելու հանգամանքները: Հաշվի առնելով այդ փաստը՝  ՀՀ գլխավոր դատախազի կից գրությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ներկայացվել է միջնորդագիր՝ նախարարության ենթակայությամբ գործող վերը նշված, ինչպես նաև այլ ուսումնական հաստատություններում պարզված հանցավոր դրսևորումներին նպաստած թերությունները, խնդիրները վերացնելու, հետագայում նմանատիպ երևույթները բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և դրանց արդյունքների մասին ՀՀ դատախազությանը հայտնելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունը
Ամենադիտված