Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը Գերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր 

Քմահաճույքի պատճառով զինվորի շահն է տուժում. փոխադարձ մեղադրանքներ` իրավապաշտպանի և փաստաբանի միջև

Իրավունք

2019թ. նոյեմբերի 14-ին, երբ «Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն իր ղեկավարած կազմակերպության մի քանի աշխատակցի հետ մեկնել են Եղեգնաձոր՝ գերի ընկած զինվորի՝ Արայիկ Ղազարյանի տուն, վթարի են ենթարկվել: Աշխատակիցների թվում է եղել նաև փաստաբան Հայարփի Սարգսյանը: Այս հանգամանքը վերջիններիս փոխադարձ մեղադրանքների առիթ է դարձել:

Մասնավորապես, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանումներ տվեց արդեն իրենց նախկին փաստաբան Հայարփի Սարգսյանի գրառումների կապակցությամբ. «Հայարփին իր գրառումներում որպես վթարի զոհ մենակ է ներկայանում և ոչ մի խոսք չկա մեր մասին։ Գրառումներից մեկում անգամ գրել է, որ այս վթարը կազմակերպված էր իր մասնագիտական գործունեության դեմ․․․ Ես առջևում էի նստած և իմ գլխի հարվածն այնքան ուժեղ էր, որ մեքենայի դիմաապակին ճաքեր տվեց։ Տեղում բոլորին առաջարկեցի դիմել բժշկի Եղեգնաձորում կամ եթե շատ վատ չեն Երևանում և կարծես թե համաձայնության եկանք։ Հաջորդ օրվանից մենք բոլորս աշխատել ենք, Հայարփին շուրջ 2 շաբաթ և ավել աշխատանքի չի եկել, մեզ հետ չի կապվել որևէ կերպ, ես իրեն զանգահարել եմ 5 անգամ և ոչ մի պատասխան։ Երբ եկավ աշխատանքի բավականին ագրեսիվ էր տրամադրված, վերաբերմունքը խիստ անհարգալից էր, պահվածքն անվայելուչ, գրասենյակում օտար մարդիկ կային, սակայն դա չկաշկանդեց նրան պատերով խփել գրիչներն ու փաստաթղթերը, գոռգոռալ և այլն։ Այսպիսի պահվածքը անհնարին է դարձնում հետագայում մեր համատեղ աշխատանքը։ Ինչ վերաբերում է կազմակերպությունում նրա կատարած աշծատանքին, ես դժգոհ չեմ եղել։ Հայարփի Սարգսյանի հետ քաղիրավական պայմանագրի դադարեցումը կապված է նրա խիստ անհարգալից պահվածքի հետ»,- գրել է Ալեքսանյանը։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում փաստաբան Հայարփի Սարգսյանն էլ ասաց, որ Ժաննա Ալեքսանյանը խեղաթյուրված է ներկայացրել իրականությունը։ Նա պատմեց` դեպքի օրը վարորդը բավականին արագ է վարել մեքենան և նշեց՝ ունի հիմնավոր կասկածներ, որ վթարը կազմակերպված է եղել. «Մեքենայում ինձանից բացի կային 3 լրագրող, սակայն նրանցից որևէ մեկը որպես լրագրող վթարի մասին չի բարձրաձայնել: Չնայած արյունահոսությանս` որևէ մեկը շտապօգնություն չի հրավիրել: Ինձ հարցրել են՝ արդյո՞ք հիվանդանոց գնալու կարիք որևէ մեկը ունի, ասել եմ՝ ես ունեմ, ասել են՝ մոտակա հիվանդանոցը փակ է։ Մեզ դիմավորել են զինվորի հարազատները, տարել են իրենց տուն, Ժաննա Ալեքսանյանը ասաց՝ ճիշտ չի լինի, որ զինվորի ընտանիքը մեզանով զբաղվի, և որ ինձ վրա չկենտրոնանամ, մի խոսքով զինվորի տանը ինձ անհարմար վիճակի մեջ գցեց։ Երբ վերադարձանք Երևան, ինձ վատ էի զգում, հաջորդ օրը ուրբաթ էր, չգնացի աշխատանքի, քանի որ ամբողջ գիշեր չէի քնել, արյունահոսել էի։ Առավոտյան մի շարք զանգ եմ ստացել, այդ թվում Ժաննա Ալեքսանյանից, հետ եմ զանգահարել, որ տեղեկացնեմ ի վիճակի չեմ գնալ աշխատանքի, սակայն նա չի պատասխանել։ Ոչ թե 2 շաբաթ չեմ գնացել աշխատանքի,  այլ շաբաթ-կիրակիները հանած՝ 8-9 օր: Ինձ Ժաննա Ալեքսանյանը 5 անգամ չի զանգել, սուտ է, ստացել եմ մեկ նամակ, որ ինձ իր համարից մեկ զանգ է եկել։ Իր հարսին, ով ադմինիստրատորն է կազմակերպության, դեռևս մինչև երկուշաբթի տեղեկացրել էի, որ բուժումս անհրաժեշտ է շարունակել և չեմ ներկայանալու»,- պատմեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ աշխատանքի գնացել է նոյեմբերի 28-ին և իրեն ագրեսիվ չի պահել: Փաստաբանը նշեց՝ ինչպես Ալեքսանյանն է ասում, թե օֆիսում օտար մարդիկ են եղել, այդպես չէ. «Աշխատակիցներից բացի, օֆիսում գտնվել է փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը և զինծառայող Անդրանիկ Մկրտչյանի հայրը՝ Արմեն Մկրտչյանը։ Ես ներկայացրի բժշկական տեղեկանքը, խոսեցինք դեղամիջոցից, որը պիտի օգտագործեի, ասացի՝ ինձ չի կարելի անհանգստանալ: Սակայն Ժաննա Ալեքսանյանը ինձ միտումնավոր նյարդայնացնում էր` ասելով, թե իբր գլուխս չեմ հարվածել, իբր՝ իմ տատիկը չէ, որ նազուտուզս տանի: Այդ ժամանակ ձայնս բարձրացրի՝ ասելով, որ ինչու որևէ մեկը ինձ համար շտապօգնություն չի հրավիրել, երբ ես արյունահոսում էի, ինչու ինձ զինվորի տանը ծաղրեց, և մեկ գրիչ շպրտել եմ իմ պահարանի ուղղությամբ, ավել ոչինչ չի եղել։ Իմ վարքը այդ կերպ ներկայացնելով՝ փորձում է իրեն արդարացնել։ Ինձ ասաց՝ թեկուզ բոլոր գործերը պռավալի գնան մենք իրար հետ չենք աշխատելու: Ստացվում է՝ Ժաննա Ալեքսանյանի քմահաճույքի պատճառով պետք է զինվորի շահը տուժի: Ես վստահորդներիս բացատրել եմ իրավիճակը և ասել եմ, որ ինձ հետ չի ցանկանում աշխատել, իրենք էլ գնացել գործերը վերցրել են Ալեքսանյանի մոտից: Ես պատրաստ եմ այդ գործերն անվճար շարունակել և հանուն զինվորի շահի կիսատ չթողնել դրանք»,- ասաց Հայարփի Սարգսյանը։ 

Փաստաբանը նշեց՝ գլխի հետազոտություններով պարզվել է, որ վթարից ստացել է գանգուղեղային վնասվածք՝ գլխուղեղի սալջարդ, գլխուղեղի ցնցում, և նշանակվել է 10 օր անկողնային ռեժիմ: Նա ասաց՝ պատրաստ է իր խոսքերն ապացուցող բազմաթիվ փաստեր ներկայացնել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊ
Ամենադիտված