Դիլիջանի ոստիկանները մոտ մեկ ամիս կայանված մեքենայում ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել (տեսանյութ)
ՏեսանյութերՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում դեկտեմբերի 16-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի Մյասնիկյան փողոցում մոտ մեկ ամիս է կասկածելի մեքենա է կայանված։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը զննել է սպիտակ «Ժիգուլին»։ Մեքենայի սրահում հայտնաբերվել է գործարանային համարով ինքնաձիգ, որը նախատեսված է 7․62 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։
«Հայտնաբերվեց նաև ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված դարձյալ 7․62 մմ տրամաչափի փամփուշտներով։
Պարզվել է, որ մեքենայի համարանիշերը գողացված են, իսկ թափքի և շարժիչի նույնականացման համարները՝ ոչնչացված։ «ՎԱԶ 2107»-ը տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մեքենայատիրոջ ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական։
Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)