Բրազիլացին փորձել է վարորդական վկայական ստանալ իր մոր փոխարեն (տեսանյութ)
ՏեսանյութերԲրազիլիայում բնակվող 63-ամյա Մարիա Սկյավեն երեք անգամ ձախողել է վարորդական իրավունք ստանալու քննությունները, սակայն չորրորդ անգամ նրան օգնության է հասել որդին՝ Հեյթորը:
43-ամյա տղամարդը հագնվել ու շպարվել է մոր նման և դարձել անճանաչելի:
Հեյթորին քիչ էր մնում հաջողվեր ստանալ վարորդական իրավունքը, սակայն վարման վարպետի մոտ կասկածներ են առաջացրել տղամարդու ձայնը: Նա կրկին ստուգել է Մարիայի անձնագիրը և, ավելի ուշադիր նայելով լուսանկարին, հասկացել, որ իր կողքին նստածն այլ մարդ է:
Շուտով ժամանել է ոստիկանությունը, և 43-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նա գրավի դիմաց ազատ է արձակվել, սակայն քրեական գործ է հարուցվել խուլիգանության և պետական մարմնին խաբելու փորձի համար: Հեյթորին, հավանաբար, սպասվում է ազատազրկում:
Այնուամենայնիվ, համացանցի օգտատերերը հիացել են տղամարդու արարքով և նշել, որ նա նման քայլի է դիմել իր մայրիկին շատ սիրելու պատճառով:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)