«Գոլդեն Փելիս» հյուրանոցի համար գնորդ չի գտնվել․ կրկին աճուրդի կդրվի
Քաղաքական
Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի համար գնորդ չի գտնվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
«Հարգելի լսարան, Այսօր նախատեսված «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայանա, քանի որ մինչև վերջնաժամկետի լրանալը (երեկ 18:00) հայտ չի գրանցվել»:
ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեից ԼՈՒՐԵՐ․com-ը տեղեկացավ, որ կառավարության սահմանած կարգով հյուրանոցը կրկին կդրվի աճուրդի` այս անգամ մեկնարկային գինը կնվազի 5 տոկոսով:
Հարցին, թե ի՞նչ է սահմանվում անել գնորդ չգտնելու դեպքում, Նորա Մելքոնյանը պատասխանեց.
«Դեռ մի քանի անգամ անպայման կդրվի աճուրդի, ամեն անգամ համապատասխանաբար մեկնարկային գինը կնվազի 5 տոկոսով: Գնորդ չգտնելու դեպքում՝ կառավարությունը ելք կգտնի, հիմա՝ հստակ որոշում չկա»,-նշեց նա
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 26–ի նիստում որոշվեց Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցն ընդունել որպես նվիրատվություն։ Նախկին պաշտոնյան նման առաջարկ էր արել այն բանից հետո, երբ ԱԱԾ–ն բացահայտել էր իրեն պատկանող երեք հյուրանոցներն անօրինական գումարներով կառուցելու փաստը։ «Գոլդեն Փելիսը» աճուրդի էր հանվել 7 մլրդ 526 մլն դրամով:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա