Վթար՝ Սյունիքում․ բեռնատարին բախված ГАЗ 3110-ը վերածվել է մետաղե ջարդոնի
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:20-ի սահմանում Կոտայքի մարզի բնակիչ, 59-ամյա Էդվարդ Ղ.-ն իր վարած «Scania» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 229-րդ կմ հատվածում բախվել է իր երթևեկելի գոտի մուտք գործած Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Գոռիկ Ս.-ի վարած ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենային: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 3110-ի վարորդ Գոռիկ Ս.-ն և նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Վիրաբ Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղից էլ ծանր կայուն ախտորոշմամբ տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա