COP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը ԵՀ-ը բացառել է Ռուսաստանից ԵՄ գազի գնման արգելքի վերացումը խաղաղ բանակցությունների դեպքում Խոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից Եվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներ Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից Զախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին» Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան 

Բուհերն ավելի ազատ են դարձել սեփական ֆինանսները կառավարելու առումով

Տեսանյութեր

Բուհերին ճկունություն, կրթության որակն ավելի բարձրացնելու հնարավորություններ. այսպես բնորոշեցին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մի շարք բուհերի ռեկտորներ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը նշեց, որ ինքը ծանոթ է նախագծի մշակման գործընթացին դեռ սկզբից: Ակտիվորեն մասնակցել է քննարկումներին, ներկայացրել՝ առաջարկություններ:

«Օրենքի նախագիծը բավական երկար, մանրամասն քննարկվել է: Մենք բոլոր ռեկտորներով նախարարի մոտ մեր դիտարկումները ներկայացրել ենք: Հիմա վերջին տեսքով նախագծին ծանոթ եմ, բավական փոփոխություններ են արվել և ներկա վիճակով այն ինձ համար խնդրահարույց չէ: Անհանգստացնող որևէ կետ չեմ նկատում»,- ասուլիսում ասաց Լիլիթ Արզումանյանը: Նրա խոսքով, այս օրենքի նախագիծը միտված է դաշտը կարգավորելուն, անդրադառնում է բոլոր ուղղություններին: Այն բաց տեղ չի թողնում:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը նշեց, որ այս օրենքի նախագիծը մի քանի դրույթներով որակին միտված էական փոփոխություններ է առաջարկում: Մասնավորապես, նա ընդգծեց բուհերի ինքնավարության հնարավորությունների ընդլայնումը:

«Ուսումնական գործընթացում կրթական ծրագրերի մշակման առումով չափորոշիչներ որպես այդպիսին խիստ սահմանված չեն, ինչը նշանակում է, որ բուհերն ավելի ճկուն կարող են լինել և համապատասխանեցնել իրենց ու շուկայի պահանջները: Գործող օրենքով այդ ճկունությունը բուհերին տրված չէ»,-ասաց Դիանա Գալոյանը: Նրա խոսքով, նոր օրենքի նախագծով բուհերն իրենք են սահմանում ուսանողների հեռացման, վերականգնման կարգերը: Դրանից բացի, ընդլայնվել են ֆինանսական ինքնավարության հնարավորությունները:

«Բուհերն ավելի ազատ են դարձել սեփական ֆինանսները կառավարելու առումով: Գործող օրենքի համաձայն՝ եթե գույքը բուհի սեփականությունն է և տրվում է վարձակալության, ստացված գումարները չեն մնում բուհին: Առաջարկվող նախագծով այդ եկամուտները տնօրինելու է բուհը»,-ասաց Դիանա Գալոյանը: Դրանից բացի, եթե հետազոտական ծրագրերով ստացած գումարները տարվա ընթացքում ամբողջությամբ չեն ծախսվել, մնացածը վերադարձվել է: Նոր նախագծով այդ գումարը մնալու է բուհի տնօրինության ներքո:

 Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանն ընդգծեց, որ առաջարկվող նախագիծը լուրջ առաջընթաց է գործող օրենքի նկատմամբ: Տրված են մի շարք հարցերի լուծումներ, որոնք տարիներ շարունակ քննարկվել են, հանդիսացել են խնդիրներ բարձրագույն կրթության համակարգում:

«Նախագծում ներառված են բարձրագույն կրթության որակին միտված մի շարք դրույթներ: Մասնավորապես, գոյություն ունեցող հեռակա ուսուցման ձևը փոխվում է: Այն փոխարինված է մասնակի բեռնվածության ուսուցման կարգով: Դա համահունչ է միջազգային պրակտիկային: Ուսանողները կարող են իրենք ընտրել իրենց ծանրաբեռնվածությունը ուսումնական տարում»,-ասաց Կարինե Հարությունյանը:

 Անդրադառնալով այն հարցին, թե բուհերի ինքնավարության հնարավորության հետ կապված որոշ ուսանողներ մտահոգություններ ունեն՝ կապված ուսումնական խորհուրդներում կառավարման գործընթացի հետ, Դիանա Գալոյանը նշեց, որ այստեղ ևս փոփոխություններ են եղել:

«Կառավարման խորհրդում 50/50 համամասնությունը պահպանվել է, բայց առաջընթաց կա այն առումով, որ այժմ քաղաքական բաղադրիչը վերացած է այն անդամների համար, որոնց նշանակում է լիազոր մարմինը: Այդ անդամները պետք է պարտադիր լինեն գիտության, կրթության մշակույթի, այսինքն՝ մասնագիտական ոլորտներից»,-ասաց նա:

Բուհի ռեկտորները կարևորեցին օրենքի նախագծով բուհերում հետազոտական բաղադրիչի հզորացմանն ուղղված դրույթները:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
COP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակըԵՀ-ը բացառել է Ռուսաստանից ԵՄ գազի գնման արգելքի վերացումը խաղաղ բանակցությունների դեպքումԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունիցԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ ՊապոյանինԼիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհումՎարդան Ղուկասյանի գործով արդարացման վերդիկտ կա, բայց դատավճիռը դեռ չկա․ պաշտպանԿոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները. Ղահրամանյանը՝ Մհեր ԳրիգորյանինՄիրզոյանը՝ գերիների հարցով երրորդ երկրների դիմումների և դրանց արձագանքների մասինԱրթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվելՆոյեմբերի կեսերին կհրապարակվի Սահմանադրության նոր նախագիծը․ Սրբուհի ԳալյանՄիրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրիՎրաստանի խորհրդարանն ընդունել է խաղատների մրցաշարերի անցկացման մասին օրենքըԻսպանիայում ողբերգական վթար է․ ֆուտբոլի Գավաթի բոլոր հանդիպումները հետաձգվել ենԼրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցըՊապիկյան․ 25-օրյա վարժական հավաքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անելիքներ կանՀնդկաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր երկրներին հրավիրել է «Քաղաքակրթությունների երկխոսության» ֆորումինՅամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբՄեկնարկել է քոլեջների հեռակա ուսուցման հայտերի ընդունումը․ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն էՋրհեղեղներ, վթարներ ու անկարգություններ․ ուշագրավ կադրեր ողջ աշխարհից#ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին
Ամենադիտված