Նոր ռեկորդ Բունդեսլիգայում
Սպորտ
Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն տնային խաղում ուժերը չափել է «Լեյպցիգ»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով:
Դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ է դարձել նաև Ջեյդոն Սանչեն` դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որին հաջողվում է 22 գոլ խփել Գերմանիայի առաջնությունում:
Սանչոն այս գրանցել է 19 տարեկան 267 օրական հասակում: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1968թ-ին` Հորստ Կոպպելսի կողմից: Վերջինս այս ցուցանիշը գրանցել է 19 տարեկան 269 օրական հասակում: Այս մասին հայտնում է OptaFranz-ն:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սանչոն դարձել է 9 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան