ՌԴ-ն կսատարի, եթե Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվեն տեսակցել անազատության մեջ գտնվողներին
Քաղաքական
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է անազատության մեջ գտնվողների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակման հնարավորությանը: Հարցը բանակցությունների օրակարգում է, ասել է Զախարովան և տեղեկացրել, որ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում քննարկել են հարցը:
«Կարմիր խաչի օժանդակությամբ այս տարվա հունիսին հայրենիք են վերադարձել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ: Մենք ողջունում ենք այդ՝ չափազանց կարևոր քայլը, այն դիտարկում ենք իբրև առաջին քայլ՝ անազատության մեջ գտնվող անձանց վիճակը թեթևացնելու ուղղությամբ: Աշխատանք է տարվում նաև այլ ազատազրկվածների ուղղությամբ»,- ասել է Զախարովան և նշել, որ հանդիպման ժամանակ կողմերը փոխադարձ պայմանավորվածություն են ձեռք բերել անազատության մեջ գտնվողների հարազատների այցելությունը կազմակերպելու համար։
Մարիա Զախարովան նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է սատար կանգնել, եթե կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեն:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա