Միլիոնատերը մոտ 40 հազար դոլար կվճարի նրան, ով կլուսանկարի իրեն ճամփորդությունների ժամանակ
Այլ
Ավստրալացի միլիոնատեր Մեթյու Լեպրեն փնտրում է լուսանկարիչ, ով կլուսանկարի իրեն ճամփորդությունների ժամանակ:
Ecom Warrior Academy ընկերության 27-ամյա հիմնադիրը մշտապես գործուղումների մեջ է և ելույթներ է ունենում ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում և այլ երկրներում:
Բացի դա, տղամարդն իր օգնականների հետ միշտ հինգ աստղանի հյուրանոցներում է կանգ առնում, գրում է The Sun-ը:
Մեթյուն խոստանում է 40 հազար դոլար վճարել իր լուսանկարչին: Երիտասարդ միլիոնատիրոջ խոսքով՝ ժամանակին իրեն լուսանկարում էր իր լավագույն ընկերը, սակայն նա հիմա աշխատանքային այլ պարտականություններ ունի:
Նա նշում է, որ աշխատանքի համար անհրաժեշտ է միայն գործող անձնագիր և լավ ճաշակ:
Մեթյուն խոստանում է, որ աշխատանքի անցած լուսանկարչի բոլոր ճամփորդություններն ու ծախսերը կվճարվեն հենց իր կողմից:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա