Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին
Քաղաքական
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանի «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնում մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի՝ Ղազախստանի վարչապետի նախագահությամբ կայացած նիստին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի ընթացքում քննարկվել են 2019 թվականին ԵԶԲ գործունեության արդյունքները և սահմանվել են 2020 թվականի համար Բանկի առաջնահերթությունները: Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ներդրումային տարբեր ծրագրերի, այդ թվում՝ Բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի ստեղծման գաղափարի շուրջ: Անդրադարձ է կատարվել ԵԶԲ մասնակիցների կազմի ընդլայնման հարցին:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա