Երևանում այրվել է «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 18-ին` ժամը 12:35-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում` «Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ այրվել է «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Տիգրան Ս.) շարժիչի հատվածը՝ մասամբ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա