ԱԳՆ-ում կայացել է ՔԶԱԿ միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Հասարակություն
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետի՝ նոյեմբերի 28-ի N 1765-Ա որոշմամբ ստեղծված «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող ՀՀ պարտավորությունների կատարման աշխատանքները կանոնակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (Ազգային մարմին) նիստը՝ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նիստը նախագահում էր ՀՀ ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության պետ Արմեն Եդիգարյանը:
Նիստի շրջանակներում ընդգծվեց Քիմիական զենքի արգելման կոնվենցիայից բխող ՀՀ պարտավորությունների պատշաճ իրականացման կարևորությունը և այդ գործում միջգերատեսչական հանձնաժողովի արդյունավետ և հետևողական աշխատանքների դերն ու նշանակությունը:
Նիստի ընթացքում քննարկվեցին Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի ազգային կիրառմանն առնչվող առկա խնդիրները, նախանշվեց այդ ուղղությամբ հետագա քայլերի իրականացման ճանապարհային քարտեզը, ինչպես նաև հաստատվեց հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպման ժամանակացույցը:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա