«Ժողովուրդ». Ովքեր են ձերբակալված ՊԵԿ պաշտոնյաները
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի մի խումբ պաշտոնատար անձինք շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքն օգտագործել են մաքսային ծառայության շահերին հակառակ, մասնավորապես` չեն կատարել ներկրվող ապրանքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով մաքսային պատշաճ հսկողություն իրականացնելու, այդ թվում` իրավախախտման դեպքերը հայտնաբերելու, արձանագրելու եւ բացառելու ուղղությամբ իրենց պարտականությունները:
Այս պայմաններում Թուրքիայից Հայաստան ներկրված եւ վաճառքի համար նախատեսված ապրանքները պաշտոնատար անձանց թողտվությամբ, օրենքով սահմանված կարգով, չեն մաքսազերծվել, եւ դրանց մուտքը չի փաստաթղթավորվել: Վերոնշյալ հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող մաքսային ծառայության պաշտոնատար 6 անձինք եւ 2 քաղաքացի ձերբակալվել են: Նկատենք, որ իրավապահները չէին բացահայտել, թե ովքեր են վերոնշյալ պաշտոնատար անձինք:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)