ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի 2019-ին ընդունած նախագծերից 3-ը եղել են ընդդիմությանը, 2-ը`համատեղ
Քաղաքական
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը 2019-ին ամբողջությամբ ընդունել է ընդհանուր 67 օրենքի նախագիծ, որոնցից 4-ը եղել են իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներինը, 3-ը` ընդդիմադիր՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, 2-ը` «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների համատեղ: Այս մասին ԱԺ դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով հաճախ հնչող հարցերին, թե ընդդիմության ներկայացրած նախագծերը մերժվում են:
«Կարծում եմ, որ արդյունավետ տարի է եղել: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում բավականին ինտենսիվ աշխատել ենք, քննարկել ենք ընդհանուր առմամբ 86 նախագիծ, որոնցից ամբողջությամբ ընդունել ենք 67-ը, առաջին ընթերցմամբ` 8-ը, մերժել ենք 11 նախագիծ»,-ասաց Թունյանը:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա