Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այդ մարդկանց՝ իրենց տեսակետը բարձրաձայնելու և անտարբեր չմնալու համար․ Լևոն Քոչարյան
Բլոգոսֆերա
Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այդ մարդկանց, իրենց տեսակետը բարձրաձայնելու և անտարբեր չմնալու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Համոզված եմ, որ յուրաքանչյուրը` ստորագրելով հանդերձ, քաջ գիտակցել է, որ ամենայն հավանականությամբ կթիրախավորվի հայտնի ուժերի և մարդկանց խմբերի կողմից, բայց չնայած դրան բարձրաձայնել և չի խուսափել արդարացի տեսակետ արտահայտելուց:
Նման քայլերն են ցույց տալիս մարդու իրական կամքն ու սկզբունքայնությունը և արժանի են հարգանքի»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի և ՌԴ մշակույթի ավելի քան 60 գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել ազատ արձակել Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա