«Քոչարյանի դեմ ցուցմունք տված վկային կաշառելու պահով մի անտրամաբանական բան տեսա»
ԲլոգոսֆերաՖեյսբուքյան օգտատեր Ապրես Զոհրաբյանն իր էջում գրում է.
«Անկեղծ ասած ոստիկանության տարածած տեսանյութի մեջ կապված Քոչարյանի դեմ ցուցմունք տված վկային կաշառելու պահով մի անտրամաբանական բան տեսա :«Վերբովշիկի» ինչին էր պետք վկային ի ցույց դներ ավտոմատը ու ասեր սա պերեվառոտի համար է:Իրեն պետք էր, որ վկան փոխի իր ցուցմունքը փողի և հետագա պաշտոնի դիմաց նա էլ պատրաստ էր:Էլ ինչ կարիք կար ամբողջ «պլանը» բացահայտել, ի ցույց դնել զենքը : Արա էդ քամբախ օբյեկտում մի պրոֆեսիոնալ մուտիլովշիկ չկա»:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով եւ արդյունքներով նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում են կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա