Դատարանը հեռացավ Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու հարցը քննելու
Իրավունք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտել է երեխաների ապօրինի որդեգրման գործով գլխավոր մեղադրյալ, Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդության քննությունը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:
Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանի ասելով՝ որոշումը ամենայն հավանականությամբ, կլինի վաղը, իսկ Ռազմիկ Աբրահամյանի առողջական վիճակը շատ ծանր է, հսկողության տակ է:
Արդեն հայտնել ենք, որ դատական նիստին ներկա է եղել նաեւ Ռազմիկ Աբրահամյանը։ Նա նշել է, որ իրեն վատ է զգում, իսկ ծննդատները հարցի հետ որևէ առնչություն չունեն:
Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք), իսկ Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը քննում է դատավոր Դավիթ Բալայանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան