Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվեցին ատրճանակ ու հրացան. Բյուրեղավանի ոստիկանների բացահայտումը
Իրավունք
Ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 19-ին օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Բյուրեղավանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ ապօրինի հրազեն է պահում։
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կոտայքի բաժնում քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում, դատարանի որոշմամբ, դեկտեմբերի 22-ին Կոտայքի ոստիկաններն ու ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները խուզարկել են տղամարդու բնակարանը։
Հայտնաբերվել են գորածարանային համարով «Մակարով» ատրճանակ ու դարձյալ գործարանային համարով մեկփողանի հրացան։ Բնակարանատիրոջ հայտնածով՝ դրանք իրենն են։
Ատրճանակն ու հրացանն առգրավվել և ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան