Ուզունյանի ճամպրուկում փամփուշտի հայտնաբերման դեպքով քննություն է նշանակվել
Իրավունք
Նախկին դատավոր Սամվել Ուզունյանի ճամպրուկում փամփուշտի հայտնաբերման դեպքով ՀՀ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն՝ ոստիկանության ծառայողների գործողությունների օրինաչափությունները ստուգելու համար:
Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 21-ին ժամը 01։45-ին Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով մեկնող նախկին դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռում հայտնաբերվել էր փամփուշտ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան