Ոստիկանը, դատական ակտով մեղավորությունն չապացուցվելու պարագայում, խնդրի առջև է կանգնում. ՄԻՊ
Իրավունք
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց քրեական հետապնդման ընթացքում Ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ պաշտպանին հասցեագրված անհատական բողոքների քննարկման արդյունքում պարզվել է, որ առկա է ոստիկանության ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելիս նրանց իրավունքների երաշխավորմանն առնչվող օրենսդրական խնդիր:
Գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաեւ այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանք կատարելուց:
Արդյունքում, ոստիկանության ծառայողը, վերջնական դատական ակտով մեղավորությունն ապացուցված չլինելու պարագայում, իր եւ ընտանիքի առաջնահերթ կարիքների բավարարման խնդրի առջեւ է կանգնում:
Թեմայի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է հասցեագրել նաեւ Սահմանադրական դատարան:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան