Աբովյան․ «Ընտրությունները ապալեգիտիմ էին, իսկ ԲՀԿ-ի ձայները՝ գողացված» Խոսրովի անտառի ֆոտոթակարդները արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին՝ Կովկասյան ընձառյուծին (տեսանյութ) «Դատարկ ու շինծու իրավական ֆարս». Աբովյանը՝ Ծառուկյանի մեղադրանքի մասին Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբան ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում Միխայիլ Դրապատին նշանակվել է Ուկրաինայի զինված ուժերի նոր գերագույն հրամանատար Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Գագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով բերեցին ՔԿ հարցաքննության Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգության 

Ո՞ւմ է թիրախավորում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծը․ պատգամավոր

Բլոգոսֆերա

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Եվս մեկ անգամ այն մասին, թե ու՞մ է թիրախավորում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Ինչպես գիտեք, արդեն իսկ ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Եվս մեկ անգամ ուզում եմ անդրադառնալ այս նախագծին:
Ի սկզբանե պետք է ասել, որ նախագծի նպատակի հետ միանշանակ համաձայն եմ, սակայն առանձին դրույթների, մոտեցումների և մեխանիզմների հետ կապված ունեմ մի շարք հարցադրումներ:

1.Նախագծով նախատեսվում է, որ բռնագանձման ենթակա կարող է լինել ապօրինի ծագում ունեցող այն գույքը, որի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 25 մլն. դրամը՝ հետևյալ հիմքերի առկայության դեպքում.
1)առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, որով հաստատվում է օրենքի նախագծով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարումը.
2)այդ հանցագործություններից որևէ մեկի հատկանիշներով հարուցված քրեական գործով անձը ներգրավվել է որպես մեղադրյալ.
3)առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է կամ կասեցվել է օրենքի նախագծով նախատեսված հիմքերից մեկով.
4)օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ պաշտոնատար անձի կողմից ձեռք է բերվել ապօրինի ծագում ունեցող գույք։

2.Սկսենք գույքի շուկայական արժեքից: Փորձենք հասկանալ, թե ինչ գույք ենք թիրախավորում նախագծով: Այսօր Երևանի փոքր կենտրոնում նորակառույց շենքերում կառուցապատողների կողմից բնակարանները վաճառվում են 1 ք.մ. 1-1.1 մլն. դրամով, ինչը նշանակում է, որ 25 մլն. դրամով այսօր հնարավոր չէ գնել նույնիսկ 1-սենյականոց բնակարան փոքր կենտրոնի նորակառույց շենքում, սակայն կարելի է գնել առնվազն 1-սենյականոց բնակարան կենտրոնում ոչ նորակառույց շենքում կամ առնվազն 2-սենյականոց բնակարան կենտրոնին կից թաղամասերում: 25 մլն-ից շատ ավելի թանկ արժե տնամերձ հողամասը Երևանում և բազմաթիվ այլ համայնքներում, էլ չենք խոսում սեփական տների, հասարակական նշանակության տարածքների, խանութների, արտադրական տարածքների մասին և այլն: Նման սեփականություն այսօր ունեն Երևանի և ոչ միայն Երևանի հարյուր հազարավոր բնակիչներ:
Արդյոք պե՞տք է այսքան լայն լինի այս օրենքի տեսադաշտը:

3.Նախագծով նախատեսված՝ թվով շուրջ 50 հանցագործությունների շարքում կան նաև այսպիսիք՝ կանխիկ դրամական միջոցների մաքսանենգությունը, կաշառք տալը, վարկը ոչ նպատակային օգտագործելը և այլն: Դրանց դեռ կանդրադառնամ:

4.Միաժամանակ, դրանց շարքում բացակայում է, օրինակ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը, կեղծ սննկացումը, այսինքն կարելի է պետության և թոշակառուների հաշվին հարստանալ, դա «նորմալ» ենք համարում, բայց արտերկրում քրտինքով վաստակած ինչ-որ գումարից ավելի առանց հայտարարագրելու Հայաստան բերելը՝ ոչ: Տրամաբանությունը ո՞րն է:

5.ՀՀ-ում առանձին տարիներին արտերկրներից, որպես տրանսֆերտներ, ստացվում էր մինչև 3 մլրդ. դոլլար գումար, հիմա կանխիկ բերվում է տարբեր գնահատականներով տրանսֆերտների շուրջ 20%-ը , իսկ 90-ականներին՝ անհամեմատ ավելի մեծ մասը, քանի որ Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված էին սահմանափակումներ՝ արտարժույթի արտահանման համար: Այդ գումարների առյուծի բաժնի ծագումը, իմ համոզմամբ, մեր հայրենակիցները չեն կարող հիմնավորել: Իսկ երբ որ կանխիկ էին բերում, չէին կարող հայտարարագրել մաքսայինում, այսինքն մաքսանենգ ճանապարհով էին բերում: Այդ գումարների զգալի հատվածը նաև հայտնվում էր անշարժ գույքի շուկայում կամ բանկային հաշիվներում: 90-ականներին կամ 2000-ականների սկզբին գնված անշարժ գույքը հիմա արժե բազմապատիկներով շատ ավելին:

6.Հիմա, օրինակ, որևէ միջին վիճակագրական հայ մարդը, որն օգտվել է ընտանիքի անդամների կողմից ուղարկված այդ տրանսֆերտներից, գնել է անշարժ գույք և հայտնվել է օրենքի տրամաբանությամբ կասկածելի մարդկանց ցանկում, ո՞նց հիմնավորի այդ գույքի ծագումնաբանությունը:
Կամ եթե այդ մարդը արդեն չկա, կամ չեն պահպանվել հիմքերը, կամ անհնար է այլ որևէ պատճառով, օրինակ՝ մարդը աշխատել է արտերկրում, բայց չի կարող հիմքեր ներկայացնել, ուրեմն վե՞րջ, պետք է կորցնի՞ իր սեփականությունը:
Չե՞նք կարծում, որ որևէ մեկ մարդու անարդարացիորեն ունեզրկումը կարժեզրկի այս ամբողջ համակարգը և որևէ կերպ չի նպաստի հանրային համերաշխության հաստատմանը:

7.Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ նախկինում քչերն են, որ Պետավտոտեսչության աշխատակցին, բժշկին, հարկային ծառայողին և այլն «տուգանք», «մաղարիչ» կամ «շնորհակալություն» չեն հայտնել: Այսինքն ստացվում է, որ տվյալ տարիքային խմբի շատ մարդկանց կարելի է կասկածել կաշառք տալու մեջ՝ դրանով իսկ սկսելով ենթադրաբար ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործընթաց: Կարելի է բերել նաև այլ խնդրահարույց օրինակներ՝ նախագծով սահմանված հանցատեսակներից, բայց կարծում եմ՝ այսքանը բավարար է:

8.Նախագծով նախատեսված է, որ օպերատիվ-հետախուզական տվյալների հիման վրա, որը իդեպ հրապարակային չէ, ՀՀ դատախազությունը կարող է սկսել ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց, ուսումնասիրություն, կարող է ստանալ դատարանի թույլտվությունը բանկային գաղտնիք ստանալու վերաբերյալ՝ ընդամենը հիմնավորելով, որ դա իրեն անհրաժեշտ է:

9.Տեղեկատվության ոչ հրապարակային լինելը այս դեպքում խնդրահարույց է նաև հանրային վստահության առումով, բա ինչպե՞ս ենք իմանալու օպերատիվ տեղեկություններ կա՞ն, թե՞ չկան, ի՞նչ տեղեկություններ են դրանք: Բա ինչպե՞ս է բողոքարկվելու ուսումնասիրության հիմքերի առկայությունը, թե՞ մարդն այլևս պաշտպանվելու իրավունք չունի:

10.Լավ, բա ու՞ր մնաց մարդու մասնավոր իրավունքների պաշտպանությունը, բա ինչպե՞ս ենք ներդրումներ ներգրավելու:

11.Բանկային գաղտնիքին հասանելիությունը առհասարակ պետք է տրվի միայն ու միայն շատ խիստ սահմանափակ դեպքերում, դատարանի որոշման հիման վրա, օրենքով սահմանված
կարգով, որպեսզի այն չազդի ավանդատուների վարքագծի վրա և չառաջացնի ֆինանսական կայունության ռիսկ:

12.Ենթադրենք, մարդը կասկածվում է նախագծով նախատեսված հանցագործության կատարելու մեջ, սակայն մեղադրանքը չի հաստատվում, և մարդն արդարացվում է, այսինքն մարդն այլևս անմեղ է: Սակայն նախագծով սահմանված է, որ մարդուն արդարացնելը հիմք չէ գույքը չբռնագանձելու համար:
Որևէ մեկը ինձ կարող է բացատրել ինչու՞: Բա որ մարդն անմեղ է, գույքն ինչու՞ ենք բռնագանձում:
Եթե այդպես է, ուրեմն պետք չէ գույքի բռնագանձման գործընթացը առհասարակ կապել հանցագործություն կատարելու հետ: Պետք է հստակ սահմանել, որ այն քաղաքացիները, որոնք ունեն որոշակի շեմից բարձր արժեք ունեցող գույք, պետք է հիմնավորեն այդ գույքի ծագումնաբանությունը, հակառակ դեպքում գույքը բռնագանձվում է: Այստեղ պետք է հասկանալ, թե մենք առհասարակ ինչ ենք ուզում անել՝ ուզում ենք գողո՞նը վերադարձնել, ուզում ենք «կուլակաթափությու՞ն» անել, թե ի՞նչ ենք ուզում անել:

13.Վերոհիշյալից ելնելով, ես կարծում եմ, որ օրենքի նպատակը պետք է լինի մեր երկրից թալանվածը վերադարձնելը, և սա պետք է նկատի ունենալ գույքի արժեքի շեմը սահմանելիս:

14.Կարծում եմ՝ կարելի է քննարկել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում գումարների փոխանցման հնարավորությունը ոչ թե պետական բյուջե, այլ հատուկ ստեղծված հիմնադրամ, որտեղից կֆինանսավորվեն երկրի համար ռազմավարական նշանակության ծրագրեր:

15.Նախագծի վերաբերյալ կան նաև բազմաթիվ այլ դիտարկումներ, բայց առայժմ կբավարարվեմ այսքանով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նյու Յորքի քաղաքապետ Մամդանին խոստովանել է, որ չի կարողանա ձերբակալել Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի օրդերի համաձայնԱբովյան․ «Ընտրությունները ապալեգիտիմ էին, իսկ ԲՀԿ-ի ձայները՝ գողացված»Կարևորվել է ՀՀ-Կանադա բարձրաստիճան շփումների շարունակականությունը Խոսրովի անտառի ֆոտոթակարդները արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին՝ Կովկասյան ընձառյուծին (տեսանյութ)Լիբանանի առաջնորդը և Թրամփը քննարկել են Իսրայելի հետ սահմանին կայունությունն ամրապնդելու ծրագիրը«Դատարկ ու շինծու իրավական ֆարս». Աբովյանը՝ Ծառուկյանի մեղադրանքի մասինԱշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ ՊապոյանAP. Իրանի հետ հակամարտության ընթացքում ավելի քան 500 ամերիկացի զինվոր է վիրավորվելԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեWSJ. Թրամփը հաստատել է Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրըՀայաստանի անձնագիրը Henley & Partners-ի վարկանիշում 73-րդն է. Արտակ Զաքարյան Շրջանառության մեջ կդրվի նամականիշ՝ նվիրված Նիկիտա Սիմոնյանի ծննդյան հարյուրամյակ թեմային AP. Իրանի հակամարտության ժամանակ ամերիկացի զինծառայողների զոհերի թիվը հասել է 18-իՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբանԿդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեների գազամատակարարումը ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվումՄիխայիլ Դրապատին նշանակվել է Ուկրաինայի զինված ուժերի նոր գերագույն հրամանատարՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա վիրավորԱՄՆ-ը Հորմուզում վճարովի ճանապարհների գանձումը համարում է վտանգավոր նախադեպ աշխարհի այլ մասերի համարԳագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով բերեցին ՔԿ հարցաքննությանԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԱՄՆ-ը լուրջ չի համարում Իրանի բանակցություններ վարելու մտադրությունըՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ փոսումBloomberg. Մեծ Բրիտանիայի վարչապետը համաձայնել է, որ ԱՄՆ-ը օգտագործի բրիտանական բազաները Իրանին հարվածելու համարՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ–ի քննչականում էԻշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրգործ․ ԱբրահամյանՄի շարք ուղղություններով դեռևս անհրաժեշտ է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը․ ՆԳ նախարարԱՄՆ-ը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել ԻրանինԱրցունքներն ու Մեսսիի ուղերձը․ Յամալը պատմել է եզրափակիչից հետո տեղի ունեցածի մասինՈր հասցեներում այսօր լույս չի լինիԽոշոր հրդեհ Երևանի Նազարբեկյան թաղամասումՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ. «Ժողովուրդ»Քնի պակասը կարող է լուրջ հետևանքներ ունենալ. ինչ են խորհուրդ տալիս մասնագետներըԱրհեստական բանականության դարաշրջան․ ի՞նչ մարտահրավերների է բախվում աշխարհըՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԶելենսկին պաշտոնանկ արեց Սիրսկուն, Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի․ ով է նա Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըՄԱԿ-ը զգուշացնում է կլիմայական փոփոխությունների հետևանքով աճող ջրային ճգնաժամի մասինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինԵՄ-ն և Հնդկաստանը քննարկել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացումըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթըՔՊ-ի պատգամավորների վերջնական ցանկը հայտնի է․ ովքեր կմտնեն 9-րդ գումարման ԱԺ Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ամենադիտված