Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Գագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով բերեցին ՔԿ հարցաքննության Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգության ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ փոսում Bloomberg. Մեծ Բրիտանիայի վարչապետը համաձայնել է, որ ԱՄՆ-ը օգտագործի բրիտանական բազաները Իրանին հարվածելու համար ՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ–ի քննչականում է Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրգործ․ Աբրահամյան Մի շարք ուղղություններով դեռևս անհրաժեշտ է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը․ ՆԳ նախարար ԱՄՆ-ը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Իրանին Արցունքներն ու Մեսսիի ուղերձը․ Յամալը պատմել է եզրափակիչից հետո տեղի ունեցածի մասին Որ հասցեներում այսօր լույս չի լինի 

«Կարծում եմ՝ բոլորն էլ հասկացել են, թե ինչու Արման Գրիգորյանի հաստիքը կրճատվեց»

Բլոգոսֆերա

 «Քաղաքացիաքկան հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սպիտակ խալաթով տղեն Արման Գրիգորյանն է, «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ռադիոլոգիայի բաժանմունքի արդեն նախկին վարիչը։ Հրաշալի մարդ ու պրոֆեսիոնալ, բժիշկ, լավ ընկեր։

Գիտեք, որ մեր օրերում թվարկածս հատկանիշները հակաիշխանական են։

Հ.Գ. Կարծում եմ՝ բոլորն էլ հասկացել են, թե ինչի Արմանի հաստիքը կրճատվեց»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ բժիշկ Արման Գրիգորյանն իր էջում գրել էր. «Հարգելի պացիենտներ, կոլեգաներ և ընկերներ,

Տեղեկացնում եմ բոլորիդ, որ ծանուցվել եմ, որ սույն թվականի փետրվարի 18-ից այլևս չպետք է աշխատեմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, քանի որ որոշում է կայացվել լուծարել իմ զբաղեցրած հաստիքը։ Թե ով է որոշել, ինչու, ինչ տրամաբանությամբ, թերևս որպես բժիշկ ինձ համար մնաց անհասկանալի ու անընդունելի։

Անհասկանալի է ու անընդունելի, քանի որ կյանքիս ուղիղ կեսը՝ 20 տարուց ավել, աշխատում եմ որպես բժիշկ, որից 10 տարին՝ բաժանմունքի ղեկավար և բացի մարդկանց բժշկելու իմ առաքելությունից ու կոչումից այլ խաղեր չեմ հասկացել ու չեմ ընդունել։

Հպարտությամբ ու արժանապատիվ 10 տարի ղեկավարել եմ Հայաստանի Հանրապետության պետական ամենամեծ բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի Ռադիոլոգիայի բաժանմունքը, հանդիսանալով բաժանմունքի միակ մասնագետը՝ ով ունի գիտական աստիճան։

Եվ այսօր, որոշ մարդիկ որոշեցին, որ իմ զբաղեցրած հաստիքը, ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավարի, ավելորդ է և պետք է կրճատվի։ Ծանուցումը երբ ստացա, ակամայից հիշեցի 2018 թվականը և մեր բժշկական կենտրոնում ծավալվող իրադարձությունները։

2018 թվականից սկսած բժշկական կենտրոնում կան «մերոնքականներ» և «ձերոնքականներ» կամ ինչպես ընդունված է ասել՝ «սևեր» և «սպիտակներ»:

Փաստացի, ես ընդգրկվեցի «սևերի» ցանկում և 2019 թվականի սեպտեմբերի 7-ին նորաստեղծ տնօրենների խորհուրդը որոշում կայացրեց իմ հաստիքը լուծարելու մասին, որի մասին ես տեղեկացա 2019 թվականի դեկտեմբերի 18-ին:

Չեմ կարող ասել, որ որոշումը ինձ համար անսպասելի էր, քանի որ նոր ղեկավարության հետ համատեղ աշխատանքի ընթացքում, ինձ բազում անգամ «հիշեցրել» են նախորդ տնօրենին պաշտպանելու փաստը (ինչի համար չեմ զղջում և կարծում եմ, որ ցանկացած բուժաշխատողի ոլորտային ներդրումը պետք է լինի գնահատված, ուստի նման երևույթի ականատես լինելուն պես պատրաստ եմ նույն քայլին), ինչպես նաև բազում անգամ «առաջարկել» են գործարք՝ իմ կրտսեր եղբոր «լռության» արժեքով պահպանել իմ աշխատատեղը: Չնայած այն փաստին, որ ժողովրդավար երկրում, իշխանության եկած ուժը՝ իշխանության պատասխանատվությունը ստանձնելու պահից հանդիսանում է ԲՈԼՈՐԻ (անկախ քաղաքական հայացքներից) կառավարությունը, ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ առօրյայում դա չեմ զգացել:

Եվ վերջում ամենակարևորի մասին, 20 տարի պատվով ու հպարտությամբ կրել եմ սպիտակ խալաթ,դա իմ կոչումն է և առաքելությունը, ասեմ ավելին մնալու եմ իմ կոչմանը հավատարիմ և շարունակելու եմ իմ աշխատանքը՝արժանապատիվ ու հպարտ։

Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր մասնագիտական գործունեությամբ, ուստի երկրում տեղի ունեցող ցանկացած փոփոխության արդյունավետությունը, մարդը պետք է զգա իր սեփական աշխատանքային միջավայրում:

Այս գրառումը կատարեցի, որպեսզի տեղեկացնեմ Ձեզ, որ փոխում եմ իմ աշխատավայրը և հավելյալ կհայտնեմ բոլորիդ իմ նոր աշխատատեղի վերաբերյալ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա վիրավորԱՄՆ-ը Հորմուզում վճարովի ճանապարհների գանձումը համարում է վտանգավոր նախադեպ աշխարհի այլ մասերի համարԳագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով բերեցին ՔԿ հարցաքննությանԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԱՄՆ-ը լուրջ չի համարում Իրանի բանակցություններ վարելու մտադրությունըՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ փոսումBloomberg. Մեծ Բրիտանիայի վարչապետը համաձայնել է, որ ԱՄՆ-ը օգտագործի բրիտանական բազաները Իրանին հարվածելու համարՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ–ի քննչականում էԻշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրգործ․ ԱբրահամյանՄի շարք ուղղություններով դեռևս անհրաժեշտ է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը․ ՆԳ նախարարԱՄՆ-ը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել ԻրանինԱրցունքներն ու Մեսսիի ուղերձը․ Յամալը պատմել է եզրափակիչից հետո տեղի ունեցածի մասինՈր հասցեներում այսօր լույս չի լինիԽոշոր հրդեհ Երևանի Նազարբեկյան թաղամասումՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ. «Ժողովուրդ»Քնի պակասը կարող է լուրջ հետևանքներ ունենալ. ինչ են խորհուրդ տալիս մասնագետներըԱրհեստական բանականության դարաշրջան․ ի՞նչ մարտահրավերների է բախվում աշխարհըՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԶելենսկին պաշտոնանկ արեց Սիրսկուն, Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի․ ով է նա Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըՄԱԿ-ը զգուշացնում է կլիմայական փոփոխությունների հետևանքով աճող ջրային ճգնաժամի մասինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինԵՄ-ն և Հնդկաստանը քննարկել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացումըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթըՔՊ-ի պատգամավորների վերջնական ցանկը հայտնի է․ ովքեր կմտնեն 9-րդ գումարման ԱԺ Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. ԹրամփՀայաստանն ու Կանադան վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունըԺամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասինԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԱՄՆ-ն պատրաստվում է նոր մաքսատուրքեր սահմանել մի շարք երկրների նկատմամբՄխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորմանՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԳարիկ Սարգսյանը լքում է Վեդիի ղեկավարի պաշտոնը՝ ԱԺ պատգամավոր դառնալու համար Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկՍովը մտնում է գյուղեր․ սոցիալական բունտ է հասունանում (տեսանյութ)Գուֆի հիվանդանոցային լուսանկարներում երկրպագուների ուշադրությունը գրավել են նրա սանդալներըԻսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետոՀայաստանի կանանց Մ-18 բասկետբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունումՀՖՖ-ն հրապարակել է ՀՊԼ անցած մրցաշրջանի լավագույնների անուններըԳիտնականը զգուշացրել է Սիբիրում մեղուների զանգվածային անկման վտանգավոր հետևանքների մասինԳյուղատնտեսությունը ճգնաժամի մեջ է. փորձագետներն` արտահանման խնդիրների և սպասվող վտանգավոր հետևանքների մասին Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտեՍա գոյաբանական կռիվ է և դե ֆակտո ԱՄՆ-ի պարտությունը. Շահնազարյան
Ամենադիտված