Գագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով բերեցին ՔԿ հարցաքննության Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգության ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ փոսում Bloomberg. Մեծ Բրիտանիայի վարչապետը համաձայնել է, որ ԱՄՆ-ը օգտագործի բրիտանական բազաները Իրանին հարվածելու համար ՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ–ի քննչականում է Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրգործ․ Աբրահամյան Մի շարք ուղղություններով դեռևս անհրաժեշտ է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը․ ՆԳ նախարար ԱՄՆ-ը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Իրանին Արցունքներն ու Մեսսիի ուղերձը․ Յամալը պատմել է եզրափակիչից հետո տեղի ունեցածի մասին Որ հասցեներում այսօր լույս չի լինի Խոշոր հրդեհ Երևանի Նազարբեկյան թաղամասում 

Քաղաքական հարաբերությունները զրոյացված են, չկա ներքաղաքական դիսկուրս․ Արտակ Զաքարյան

Բլոգոսֆերա

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿԸ

Մարդկային հարաբերություններում միշտ գոյություն է ունեցել ավանդույթի ուժով ձևավորված փախադարձ հարգանք, ընտանեկան և կրթական դաստիարակություն, հասարակական նորմեր, որոնք թույլ չեն տվել անցնել սահմանները:

Պատկերացրեք սոցիալական ցանցերը բոլորին հասանելի լինեին օրինակ 2000-ական թվերին, եւ դրանցում տեղ գտներ հայհոյախառն գրառում: Այդ տարիներին հրապարակային հայհոյանք կամ վիրավորական միտք գրողները կդիտվեին որպես հոգեկան հիվանդներ, փողոցային վարքի տեր եւ ամոթանքների ու պարսավանքների ներքո դուրս կշպրտվեին ցանկացած հարթակից: Որովհետեւ անկախ լավ ու վատ հարաբերություններից՝ մարդիկ ցանկանում են մաքուր պահել միմյանց հետ շփման կուլտուրան:

Իշխանափոխության ընթացքում քաղաքացու կեցվածքը՝ կազմակերպիչների կողմից թելադրված էր պրագմատիկ արկածախնդրությամբ, այսինքն՝ փողոցներ փակելով, շերեփներ թակելով, վիրտուալ թաղումներ կազմակերպելով, սոցցանցերում հայհոյանքներ ու կեղծիք տարածելով, դըմփ, դըմփ հու անելով եւ այլն: Դրանով քաղաքացին «որոշիչ» դարձավ իշխանափոխության գործում:

Իսկ ի՞նչ դեր ունի քաղաքացին հիմա, եւ ինչպե՞ս պետք է մասնակցի հասարակական հարաբերություններին: Այսօր յուրաքանչյուր քաղաքացի պոտենցիալ պահանջատեր է, իրավունք ունի բարձրացնելու եւ իշխանություններից պահանջելու ցանկացած հարցի լուծում: Նիկոլ Փաշինյանը սա շատ լավ է գիտակցում եւ վախենում է հենց դրանից: Մարդիկ հանդիպումներում սկսել են երեսով տալ, որ քեզ համար քայլել ու փողոց ենք փակել՝ ինչին Փաշինյանն արդեն խուսափողական է անդրադառնում՝ ասելով, որ իր համար չեն փողոցներ փակել:

Նախկին իշխանությունների ներկայացուցիչների աղմկահարույց ձերբակալությունները, նրանց հասցեին հնչեցված ու չապացուցված հրապարակային մեղադրանքները, լավ կյանքի մասին իշխանական լուսաբանումները, պարբերաբար թողարկվող լայվերը, ցուցադրական զբոսանքները, թատրոններ ու սրաճարաններ այցելությունները, վիճակագրական ֆանտաստիկ ցուցանիշների հրապարակումները, կառավարության ֆեյքային գովասանքների «ահռելի աշխատանքը» եւ այլ տեխնոլոգիաներ արագ սպառում են իրենց ազդեցությունը:

Հիմա էլ անցել են թեթեւ տեսարանների խաղարկմանը՝ այսինքն կենցաղային հարցերից մինչեւ կառավարության նիստում քննարկման ոչ ենթակա տարբեր դրվագների հանրայնացմանը: Ո՞վ գիտի, վաղն ինչ մեկօրյա թեմա կլինի մեր հայհոյախառն վիրտուալ հարաբերություններում: Եվ այդպես ամեն օր:

Ի՞նչ ենք մենք անում այսօր, ի նկատի ունեմ մենք բոլորս միասին, այդ թվում նաեւ սփյուռքը:

Ռուսները լավ խոսք ունեն՝ նման դեպքերում ասում են Балуемся.

Քաղաքական հարաբերությունները զրոյացված են, գոյություն չունի ներքաղաքական դիսկուրս (այն չկա նաեւ իշխանության ներսում, եւ նրանց միջեւ քննարկումները եւս վերածվում են վիրավորական խոսքի):

Քաղաքական օրակարգ, որը բխում է մեր պետության երկարաժամկետ անվտանգության ու կայուն զարգացման շահերից, ուղղակի բացակայում է:

Հարցազրուցային կամ միտինգային հայտարարություններից բացի այլ արտաքին քաղաքական միտք կամ մտահաղացում գոյություն չունի:

Տնտեսական կյանքն այնքան է լավացել, որ անցել ենք Ադրբեջանին ու Վրաստանին, բայց հետո պարզվեց, որ չենք անցել (ափսոս իհարկե, լավ կլիներ անցած լինեինք): Իսկ ներդրումներն այնքան են շատացել, որ նույնիսկ կառավարությունն է ներդրում անում «Ռայանէյր» կոչվող օտար լոուքոսթերի բիզնեսի մեջ:

Դատական համակարգն այնքան է անկախացել, որ այսքան փորձարարական բռնաճշումներից հետո ՍԴ անդամներն «աներեսի պես» դեռ հրաժարական չեն տվել, ու հանուն սահմանադրության շարունակում են դիմադրել: Մյուս դատարանների ու դատավորների մասին խոսք անգամ չկա՝ նրանք եւս ազատագրվել են հանրապետականների լծից ու հիմա աջ ու ձախ պատրաստ են կալանավորել:

Սոցիակական հարցերում գտնվել է հեշտ բանաձեւ՝ կրճատել կամ փակել-գումարը տնտեսել-հետո բաժանել մյուսների վրա (փակելու համար դեռ շատ հիմնարկներ կգտնվի):

Արտագաղթը թարսի պես ներգաղթի չի վերածվում:

Պատերազմի վտանգն էլ ինչպես եղել է, այնպես շարունակում է գոյություն ունենալ:

…Հետաքրքիր է, որքա՞ն ժամանակ է հնարավոր լինելու թոզ փչել մարդկանց աչքերին, մանիպուլացնել նրանց գիտակցությունը, խաբկանքի եւ պատրանքի մթնոլորտն անընդհատ թարմացնել նոր երեւակայություններով, փոքրիկ ձեռքբերումները խոշոր նվաճումների տեղ վաճառելով:

Եվ ինչների՞ս է պետք մարդկային հարաբերությունները փչացնող, կեղծող, աղավաղող, թունավորող սոցիալական այս միջավայրը, որի միակ նպատակը հասարակության բաժանումն է: Միթե մարդիկ այնքան են թուլացել ու ինքնուրույն մտածելակերպից զրկվել, որ հայհոյող սոցցանցերը պետք է նրանց համար կարծիքներ ձեւավորեն:

Ես վստահ եմ, որ ռացիոնալ մտածող ու պարկեշտ մարդիկ մեր հասարակության մեջ շատ են եւ դա ապագայի երաշխիքն է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ը Հորմուզում վճարովի ճանապարհների գանձումը համարում է վտանգավոր նախադեպ աշխարհի այլ մասերի համարԳագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով բերեցին ՔԿ հարցաքննությանԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԱՄՆ-ը լուրջ չի համարում Իրանի բանակցություններ վարելու մտադրությունըՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ փոսումBloomberg. Մեծ Բրիտանիայի վարչապետը համաձայնել է, որ ԱՄՆ-ը օգտագործի բրիտանական բազաները Իրանին հարվածելու համարՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ–ի քննչականում էԻշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրգործ․ ԱբրահամյանՄի շարք ուղղություններով դեռևս անհրաժեշտ է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը․ ՆԳ նախարարԱՄՆ-ը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել ԻրանինԱրցունքներն ու Մեսսիի ուղերձը․ Յամալը պատմել է եզրափակիչից հետո տեղի ունեցածի մասինՈր հասցեներում այսօր լույս չի լինիԽոշոր հրդեհ Երևանի Նազարբեկյան թաղամասումՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ. «Ժողովուրդ»Քնի պակասը կարող է լուրջ հետևանքներ ունենալ. ինչ են խորհուրդ տալիս մասնագետներըԱրհեստական բանականության դարաշրջան․ ի՞նչ մարտահրավերների է բախվում աշխարհըՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԶելենսկին պաշտոնանկ արեց Սիրսկուն, Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի․ ով է նա Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըՄԱԿ-ը զգուշացնում է կլիմայական փոփոխությունների հետևանքով աճող ջրային ճգնաժամի մասինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինԵՄ-ն և Հնդկաստանը քննարկել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացումըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթըՔՊ-ի պատգամավորների վերջնական ցանկը հայտնի է․ ովքեր կմտնեն 9-րդ գումարման ԱԺ Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. ԹրամփՀայաստանն ու Կանադան վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունըԺամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասինԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԱՄՆ-ն պատրաստվում է նոր մաքսատուրքեր սահմանել մի շարք երկրների նկատմամբՄխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորմանՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԳարիկ Սարգսյանը լքում է Վեդիի ղեկավարի պաշտոնը՝ ԱԺ պատգամավոր դառնալու համար Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկՍովը մտնում է գյուղեր․ սոցիալական բունտ է հասունանում (տեսանյութ)Գուֆի հիվանդանոցային լուսանկարներում երկրպագուների ուշադրությունը գրավել են նրա սանդալներըԻսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետոՀայաստանի կանանց Մ-18 բասկետբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունումՀՖՖ-ն հրապարակել է ՀՊԼ անցած մրցաշրջանի լավագույնների անուններըԳիտնականը զգուշացրել է Սիբիրում մեղուների զանգվածային անկման վտանգավոր հետևանքների մասինԳյուղատնտեսությունը ճգնաժամի մեջ է. փորձագետներն` արտահանման խնդիրների և սպասվող վտանգավոր հետևանքների մասին Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտեՍա գոյաբանական կռիվ է և դե ֆակտո ԱՄՆ-ի պարտությունը. ՇահնազարյանԱննա Սեդոկովայի մոսկովյան համերգը չեղարկվել է տոմսերի ցածր վաճառքի պատճառով
Ամենադիտված