Ամանորի օրերին 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը. Արայիկ Հարությունյան
Բլոգոսֆերա
Ամանորի օրերին 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Ամանորի օրերին 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը:
2019 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը Հայաստանում գործող թատրոններ այցելել է 54802 մարդ, որից 51014-ը գնել է տոմս, 3788-ը ներկայացել է հրավիրատոմսով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս թիվն ավելի է շուրջ 25%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 43048 մարդ (40394 գնված տոմս, 2654՝ հրավիրատոմս)»,- գրել է նախարարը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ