Արցունքներն ու Մեսսիի ուղերձը․ Յամալը պատմել է եզրափակիչից հետո տեղի ունեցածի մասին Որ հասցեներում այսօր լույս չի լինի Խոշոր հրդեհ Երևանի Նազարբեկյան թաղամասում ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ» Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ» 5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ. «Ժողովուրդ» Զելենսկին պաշտոնանկ արեց Սիրսկուն, Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի․ ով է նա ՔՊ-ի պատգամավորների վերջնական ցանկը հայտնի է․ ովքեր կմտնեն 9-րդ գումարման ԱԺ Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի ղեկավարի պաշտոնը՝ ԱԺ պատգամավոր դառնալու համար Սովը մտնում է գյուղեր․ սոցիալական բունտ է հասունանում (տեսանյութ) Հայաստանի կանանց Մ-18 բասկետբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում 

Կոչ եմ անում Կառավարությանը հետ կանգնել այս հերթական չմտածված ու վնասակար քայլից. Ավետիք Չալաբյան

Բլոգոսֆերա

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԾՆՆԴԱՏՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անցած շաբաթ, հայտնի դարձավ, որ ՀՀ Կառավարությունը որոշել է լուծարել հանրապետության մի շարք բնակավայրերում գործող ծննդատները։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, այն ծննդատները, որոնք տարվա ընթացքում չեն ընդունում 150 և ավել ծնունդ, ենթակա են լուծարման, իսկ համապատասխան բնակավայրերի բնակչությունը պետք է օգտվի մարզկենտրոնների ծննդատներից։ Հիմնական պատճառաբանությունն այն է, որ այս ծննդատների գործունեությունը տնտեսապես նպատակահարմար չի, և նույն բնակչությունը կշահի, եթե առողջապահական ծառայությունները կենտրոնացվեն փոքր քանակությամբ, բայց ավելի լավ ֆինանսավորվող հաստատություններում։

Սա բարդ խնդիր է, և իրականում չի վերաբերվում միայն ծննդատներին։ Մեր երկրի բնակչության մոտ կեսը ապրում է բնակավայրերում, որոնք 30,000-ից պակաս բնակչություն ունեն, և նրանց համար բազմատեսակ ծառայությունների լիարժեք և բարձրորակ սպեկտր ապահովելն իսկապես հեշտ չի, պատահական չի, որ դրանք կենտրոնացած են հենց մեծ քաղաքներում, և առաջին հերթին Երևանում։
Սակայն ծննդատների դեպքում, մինչև այս պարզ "շուկայական" տրամաբանությունը կիրառելը, պետք է հաշվի առնել բոլոր բացասական հետևանքները։ Թվեմ մի քանիսը՝

ա) Հայաստանում, սկսած 2014 թ, տեղի է ունենում ծնելիության անընդհատ անկում։ Եթե 2014 թ․ ծնվել է 43 հազար երեխա, ապա 2018 թ․՝ ընդամենը 36,6 հազար երեխա, 2019 թ․ նախնական տվյալներով՝ դրանից էլ փոքր ինչ պակաս։ Այս ընթացքում, Հայաստանում ծնելիության գործակիցը 1000 բնակչի հաշվով 14,3 -ից նվազել է մինչև 12,3: Այս միտումների շարունակության դեպքում, 2025-2030 թվականներին, երբ ըստ մասնագետների կանխատեսումների, մենք կհայտնվենք հերթական "ծնելիության փոսում", այն կարող է ընկնել մինչև 1000 բնակչի հաշվով 10 - 11 ծնունդ, որն արդեն բավարար չի նույնիսկ պարզ բնական վերարտադրության համար։ Այս պայմաններում, ցանկացած գործողություն, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ արդեն իսկ ցածր ծնելիության վրա, ինքնին սխալ և դատապարտելի է, մանավանդ մի Կառավարության կողմից, որն իր նպատակն է հայտարարերել 30 տարում բնակչությունը հասցնել 5 միլիոն մարդու։

բ) Եթե Կառավարությունը համարում է, որ առանձին վերցված ծննդատան համար շեմը 150 ծննունդն է տարեկան, ապա պրակտիկորեն ցանկացած համայնք, որը չունի 15 000-ից ավել բնակչություն, ծնելիության հետագա անկման պայմաններում հայտնվելու է ծննդատան փակման վտանգի առաջ։ Կից պատկերում ներկայացված են Հայաստանի այն քաղաքային բնակավայրերը, որոնք ունեն 4 000 - 15 000 բնակչություն։ Այսօր մենք ունենք 22 այդպիսի բնակավայր, որում միասին վերցված ապրում է մոտ 174 հազար բնակիչ, իսկ նրանց մոտակա գյուղերի հետ՝ ավելի քան 300 հազար: Այս բոլոր բնակավայրերը կարող են մնալ առանց ծննդատան, և դա կարող է էապես անդրադառնալ նրանց ընդհանուր ապագայի վրա, մանավանդ սահմանամերձ և հեռավոր քաղաքների՝ ինչպիսիք են Ճամբարակը, Ագարակը, Վարդենիսը, Նոյեմբերյանը, Բերդը, Քաջարանը, և այլն։ Ծննդատների փակվելը լրացուցիչ խթան կդառնա այս բնակավայրերից արտագաղթի, և մեծ հավանականությամբ, մարդիկ ընդհանրապես կհեռանան երկրից։

գ) Գաղտնիք չէ նաև, որ այս բնակավայրերում շատ չեն որակյալ աշխատատեղերը, և ծննդատները այդպիսի աշխատատեղեր ապահովող հազվադեպ հաստատություններից են։ Նրանց կրճատումը հարյուրավոր մասնագետների կթողնի առանց աշխատանքի, քանի որ նրանց մասնագիտությամբ, ըստ սահմանման, իրենց բնակավայրերում այլ աշխատանք չկա, իսկ այլ տեղերում էլ նրանց չեն սպասում։

դ) Վերջապես, ով մեկ անգամ երեխա է ունեցել, հրաշալի գիտի, որ հաճախ են դեպքերը, երբ բժշկական օգնությունը խիստ հրատապ է, այլապես ծննդաբերությունը կարող է վերջանալ ողբերգությամբ։ Երբ մոտակա ծննդատունը գտնվում է 50 և ավել կմ հեռավորության վրա, լեռնային, երբեմն անանցանելի ճանապարհներով, չեն բացառվում այն դեպքերը, երբ այդ օգնությունը իսկապես ուշանա, և երեխայի, կամ նույնիսկ ծննդկանի մահվան պատճառ դառնա։

Ամփոփելով ասածս, կոչ եմ անում Կառավարությանը հետ կանգնել այս հերթական չմտածված ու վնասակար քայլից։ Որպես Կառավարություն, դուք պարտավոր եք մտածել մարդկանց կյանքի որակը բարձարցնելու, և ոչ թե եղածից էլ զրկելու մասին։ Առավել ևս, որ այդպիսի լուծումներ կան համանման երկրներում, երբ փոքր բնակչությամբ բնակավայրերում բժշկական հաստատությունները լուծարվելու փոխարեն տարբեր ճկուն տեխնոլոգիական մոտեցումների միջոցով համապատասխանության են բերվում ծառայությունների փաստացի պահանջարկին։ Մտածեք այդ լուծումների մասին, և մի շտապեք քանդել այն, ինչ դուք չեք ստեղծել, վտանգելով բազմաթիվ բնակավայրերի և ընտանիքների ապագան»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արցունքներն ու Մեսսիի ուղերձը․ Յամալը պատմել է եզրափակիչից հետո տեղի ունեցածի մասինՈր հասցեներում այսօր լույս չի լինիԽոշոր հրդեհ Երևանի Նազարբեկյան թաղամասումՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ. «Ժողովուրդ»Քնի պակասը կարող է լուրջ հետևանքներ ունենալ. ինչ են խորհուրդ տալիս մասնագետներըԱրհեստական բանականության դարաշրջան․ ի՞նչ մարտահրավերների է բախվում աշխարհըՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԶելենսկին պաշտոնանկ արեց Սիրսկուն, Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի․ ով է նա Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըՄԱԿ-ը զգուշացնում է կլիմայական փոփոխությունների հետևանքով աճող ջրային ճգնաժամի մասինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինԵՄ-ն և Հնդկաստանը քննարկել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացումըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթըՔՊ-ի պատգամավորների վերջնական ցանկը հայտնի է․ ովքեր կմտնեն 9-րդ գումարման ԱԺ Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. ԹրամփՀայաստանն ու Կանադան վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունըԺամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասինԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԱՄՆ-ն պատրաստվում է նոր մաքսատուրքեր սահմանել մի շարք երկրների նկատմամբՄխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորմանՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԳարիկ Սարգսյանը լքում է Վեդիի ղեկավարի պաշտոնը՝ ԱԺ պատգամավոր դառնալու համար Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկՍովը մտնում է գյուղեր․ սոցիալական բունտ է հասունանում (տեսանյութ)Գուֆի հիվանդանոցային լուսանկարներում երկրպագուների ուշադրությունը գրավել են նրա սանդալներըԻսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետոՀայաստանի կանանց Մ-18 բասկետբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունումՀՖՖ-ն հրապարակել է ՀՊԼ անցած մրցաշրջանի լավագույնների անուններըԳիտնականը զգուշացրել է Սիբիրում մեղուների զանգվածային անկման վտանգավոր հետևանքների մասինԳյուղատնտեսությունը ճգնաժամի մեջ է. փորձագետներն` արտահանման խնդիրների և սպասվող վտանգավոր հետևանքների մասին Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտեՍա գոյաբանական կռիվ է և դե ֆակտո ԱՄՆ-ի պարտությունը. ՇահնազարյանԱննա Սեդոկովայի մոսկովյան համերգը չեղարկվել է տոմսերի ցածր վաճառքի պատճառովՉեչնիայում երկար մազերի, պարտքերի համար ստիպում են գնալ պատերազմ Տեբասը ՖԻՖԱ-ին մեղադրել է ֆուտբոլը վնասելու մեջ 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում Ինձ ձեռք մի՛ տուր, թե չէ կուտեմ քեզ․․․բազառ է դառնալու ԱԺ-նՈվքեր կլինեն ԱԺ-ում. Իսրայելը հրաժարվել է հարվածել Իրանին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ, արձանագրվել է 50 խախտումՖերնանդեսը՝ Արգենտինայի հավաքականի մասին․ «Մենք միշտ պայքարել ենք մինչև վերջ»Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՆԳ նախարար (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըԿԿՀ-ն 200 հազար դրամով տուգանել է Սամվել ԿարապետյանինՊենտագոնի ղեկավարի կոշտ նախազգուշացումը Իրանին․ «Հարվածը կլինի տասնապատիկ ուժեղ»
Ամենադիտված