Զելենսկին պաշտոնանկ արեց Սիրսկուն, Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի․ ով է նա ՔՊ-ի պատգամավորների վերջնական ցանկը հայտնի է․ ովքեր կմտնեն 9-րդ գումարման ԱԺ Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի ղեկավարի պաշտոնը՝ ԱԺ պատգամավոր դառնալու համար Սովը մտնում է գյուղեր․ սոցիալական բունտ է հասունանում (տեսանյութ) Հայաստանի կանանց Մ-18 բասկետբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում Գյուղատնտեսությունը ճգնաժամի մեջ է. փորձագետներն` արտահանման խնդիրների և սպասվող վտանգավոր հետևանքների մասին Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե Սա գոյաբանական կռիվ է և դե ֆակտո ԱՄՆ-ի պարտությունը. Շահնազարյան Չեչնիայում երկար մազերի, պարտքերի համար ստիպում են գնալ պատերազմ Տեբասը ՖԻՖԱ-ին մեղադրել է ֆուտբոլը վնասելու մեջ 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում 

Բոլոլա կամ խռոված խաղաղության մեր ժամանակները. ծննդատներ. Լիլիթ Գալստյան

Բլոգոսֆերա

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հանրապետության որոշ ծննդատները փակելու՝ կառավարության որոշմանը: 

Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ՝

«ԲՈԼՈԼԱ ԿԱՄ ԽՌՈՎՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ. ԾՆՆԴԱՏՆԵՐ...

Անցյալ տարի, երբ կառավարության առջև բողոքող մեր հպարտ համաքաղաքացիներից մեկը գործածեց <<բոլոլա ա լինելու>> արտահայտությունը, շատերը զվարճացան իրարանցում, խառնաշփոթ, քաոս իմաաստերն արտահայտող այդ բարբառային բառի կիրառությամբ:
Մեկ տարի առաջ դժվար էր ենթադրել, որ բոլոլա-ն` խառնաշփոթն ու քաոսը, դառնալու է մեր իրականության, մեր ընթացիկ կյանքի անբաժանելի ուղեկիցը:

Համատարած բոլոլա, որովհետև գրեթե չկա ոլորտ, որ կառավարվի հեռանկարային, ինստիտուցիոնալ ծրագրերով, ծրագրեր, որոնք կհաղթահարեն երկրի լրջագույն մարտահրավերները, կխթանեն հանրային լավակեցությունը և մեզ՝ որպես հասարակություն և պետություն, կմոտեցնեն ցանկալի ապագային:

Նոր իշխանությունների քաղաքական և վարչական ողջ էներգիան կենտրոնացել է ոչ թե հանրությանը միավորող օրակարգերի, իրական արժեքների գեներացման, առողջացման, հանրային համերաշխությունը ամրապնդելու վրա, այլ անցյալի կույր մերժումի, հասարակությունը պառակտելու և մեկը մյուսից արկածային, չմտածված, ամեն գնով սեփական գերազանցությունն ու օրիգինալությունը շեշտող տուրբուլենտ քայլերի վրա:

Քաղաքական դիսկուրսում զուր է պետական ռազմավարական ծրագրերի փնտրտուքը. այնտեղ համատարած պոպուլիզմ է, վրեժխնդրություն, ստատուսային անորակ գզվռտուք, ոչ պրոֆեսիոնալների հեծանվահայտնագործությունների ճիգ:

Ու մինչ տարածաշրջանը շիկանում է իրանաամերիկայն լարվածությունից, իշխող քաղաքական թիմի դիսկուրսում բլինչիկից զուգարանակոնք ձգվող անարժանապատիվ մտահորիզոնն է, միմյանց մերկացումն ու ամուսնանալու մասին շրիշակային/պլինտուս/ ակնարկները:

Իշխանության է եկել քաղաքական մի թիմ, որը երկխոսային հարաբերություններ չի կառուցում ոչ միայն հասարակության և քաղաքական ուժերի հետ, այլև որքան էլ տարօրինակ է՝ սեփական թիմի հետ:

Ու բոլոլան ամենուր է, համատարած, ու յուրաքանչյուր օրը նոր ցնցում է, տեղական բողոքի ալիքները հաջորդում են միմյանց. նոր մարտահրավերներ, վրդովված խաղաղություն ու հուսահատություն, անելից փողոցում հայտնված ու ճանապարհներ փակելով հարցեր լուծող փորձող հանրություն…

Երեք օր է մի քանի համայնքներ, նաև հասարակության մի ստվար մաս, ցնցվում է համայնքային մի շարք ծննդատների լուծարման լուրերից: 
Խոսվում է արդեն շրջանառվող որոշման մասին. համայնքները, բուժանձնակազմն ու հնարավոր շահառուները մոլորված են, բազմաթիվ հարցեր անպատասխան են, անհստակ, մոլորեցնող: 
Ընդվզում, հոգեխռով ու վիրավորված նախկին հպարտ քաղաքացիներ… Հետո հայտնվում են մարզպետներն ու հայտարարում, որ նախարարի որոշում կա, բայց գրավոր չէ ու խցանվել է ինչ-որ ընթացակարգային ճանապարհերում: Որոշում կա, բայց չի ծանուցվել… Նախարարի որոշում կա, բայց, բայց… Տեղում քաղաքական որոշում է ընդունվում և գոնե երկու մարզպետի/Կոտայքի և Տաուշի/ կողմից հայտարարվում, որ ծննդատները չպիտի լուծարվեն, այլ վերազինվեն ու գործեն:
Խառնաշփոթ, անհստակություն, հակասական հաստատումներ, այլընտրանքների բացակայություն, մի խոսքով՝ իսկական բոլոլա:

Այս պահին չեմ ուզում անդրադառնալ այս կամ այն կոնկրետ ծննդատան փակվել-չփակվելու իրողությանը կամ ծնելիության խթանման պետության հանձնառությանը կամ դրա չգոյությանը, հինգ միլիոն դառնալու վարչապետական հեռահար երազանքին: Բայց չեղած բանին ինչպես անդրադառնամ…
Ինձ առավել անհանգստացնում է երկրի կառավարման մակարդակում որոշումների կայացման որակը, դրանց ռացիոնալությունը, չհիմնավորվածությունը, միևնույն քաղաքական թիմում հակադիր տեսլականների ու պատկերացումների գոյությունը կամ առհասարակ դրանց բացակայությանը…
Եվ այսպես ամեն օր, գրեթե բոլոր ոլորտներում… 
Երբ Աստծո յուրաքանչյուր լուսաբաց դիմավորում ես հնարավոր արկածախնդրության հերթական ներքին տագնապով…

Հ.Գ. Երեկ Համազգայինի թատրոնում վայելեցի Մոպասանի <<Փափլիկը>> բացառիկ բեմադրությունը. Բարձր գեղագիտություն, ընտիր խաղ, թատրոն արվեստի խնկարկում: Իսկ մի քանի ամիս առաջ տասը մշակութային կառույցների փակման ցանկում շրջանառվում էր նաև Համազգայինի թատրոնի անունը: Եվ ի՜նչ ճիգ ու նյարդեր պահանջվեցին ոլորտի կառավարման տխրահռչակ պատասխանատուներին հասկացնելու, որ թատրոնը և էլի կառույցներ պիտի ապրեն: 
Քանդելը հեշտ է, իսկ կառուցե՞լը…
15.01. 2020»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քնի պակասը կարող է լուրջ հետևանքներ ունենալ. ինչ են խորհուրդ տալիս մասնագետներըԱրհեստական բանականության դարաշրջան․ ի՞նչ մարտահրավերների է բախվում աշխարհըՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԶելենսկին պաշտոնանկ արեց Սիրսկուն, Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի․ ով է նա Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըՄԱԿ-ը զգուշացնում է կլիմայական փոփոխությունների հետևանքով աճող ջրային ճգնաժամի մասինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինԵՄ-ն և Հնդկաստանը քննարկել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացումըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթըՔՊ-ի պատգամավորների վերջնական ցանկը հայտնի է․ ովքեր կմտնեն 9-րդ գումարման ԱԺ Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. ԹրամփՀայաստանն ու Կանադան վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունըԺամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասինԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԱՄՆ-ն պատրաստվում է նոր մաքսատուրքեր սահմանել մի շարք երկրների նկատմամբՄխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորմանՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԳարիկ Սարգսյանը լքում է Վեդիի ղեկավարի պաշտոնը՝ ԱԺ պատգամավոր դառնալու համար Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկՍովը մտնում է գյուղեր․ սոցիալական բունտ է հասունանում (տեսանյութ)Գուֆի հիվանդանոցային լուսանկարներում երկրպագուների ուշադրությունը գրավել են նրա սանդալներըԻսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետոՀայաստանի կանանց Մ-18 բասկետբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունումՀՖՖ-ն հրապարակել է ՀՊԼ անցած մրցաշրջանի լավագույնների անուններըԳիտնականը զգուշացրել է Սիբիրում մեղուների զանգվածային անկման վտանգավոր հետևանքների մասինԳյուղատնտեսությունը ճգնաժամի մեջ է. փորձագետներն` արտահանման խնդիրների և սպասվող վտանգավոր հետևանքների մասին Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտեՍա գոյաբանական կռիվ է և դե ֆակտո ԱՄՆ-ի պարտությունը. ՇահնազարյանԱննա Սեդոկովայի մոսկովյան համերգը չեղարկվել է տոմսերի ցածր վաճառքի պատճառովՉեչնիայում երկար մազերի, պարտքերի համար ստիպում են գնալ պատերազմ Տեբասը ՖԻՖԱ-ին մեղադրել է ֆուտբոլը վնասելու մեջ 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում Ինձ ձեռք մի՛ տուր, թե չէ կուտեմ քեզ․․․բազառ է դառնալու ԱԺ-նՈվքեր կլինեն ԱԺ-ում. Իսրայելը հրաժարվել է հարվածել Իրանին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ, արձանագրվել է 50 խախտումՖերնանդեսը՝ Արգենտինայի հավաքականի մասին․ «Մենք միշտ պայքարել ենք մինչև վերջ»Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՆԳ նախարար (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըԿԿՀ-ն 200 հազար դրամով տուգանել է Սամվել ԿարապետյանինՊենտագոնի ղեկավարի կոշտ նախազգուշացումը Իրանին․ «Հարվածը կլինի տասնապատիկ ուժեղ»«Մի տարի առանց քեզ, մեր հրեշտակ»․ Ռուզան Ավետիքյանը՝ ցավալի կորստի մասին Հորդառատ անձրևներից հետո ասֆալտը սկսել է հալվելՎահագն Հովակիմյան․ «2026-ի ԱԺ ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ»Իրանական հարվածներից վնասվել են Քուվեյթի էներգետիկ օբյեկտները Հայաստանի Մ-17 ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը
Ամենադիտված