Երևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամյա երեխային
Արտակարգ Պատահար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 18-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում անհայտ անձինք կողոպտել են 14-ամյա աշակերտին։
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, որոնք պարզել են, որ ժամը 16։30-ի սահմաններում նշված վայրում անհայտ անձինք զանգահարելու պատրվակով մոտեցել են 14-ամյա աշակերտին և ստիպողաբար վերցրել նրան պատկանող iPhone XR տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները տաք հետքերով նշված կողոպուտը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 19-ամյա Դանիել Ա․-ին։ Արաբկիրի ոստիկանները պարզել են նաև նրա հանցակիցների ինքնությունը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցակիցներին և կողոպտված հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ կողոպտված երեխայի հայրը Երևանում գործող հանրահայտ բժշկական կենտրոններից մեկի տնօրենն է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ