Շախմատի տղամարդկանց առաջնությունը մոտենում է ավարտին
Սպորտ
Հայաստանի շախմատի տղամարդկանց հոբելյանական առաջնության ավարտին մնացել է մեկ տուր:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող առաջնությունում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին Հայկ Մարտիրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը: Միավորը կիսեցին Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը:
Այժմ առաջատարը 5,5 միավորով Սամվել Տեր-Սահակյանն է, 5 միավոր ունի Հայկ Մարտիրոսյանը:
Առաջնությունը կավարտվի հունվարի 20-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)