Ռուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջ Լը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքում Արցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ Աբրահամյան Թուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգը Վլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն Թրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է 10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել Պետերբուրգում Հրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայի Բելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր է Կուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասին Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Միացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումը 

Ինչ է կատարվում Աղբալյանի անվան դպրոցում. ով է խորհրդի անդամը, որ խաթարում է դպրոցի աշխատանքը (տեսանյութ)

Տեսանյութեր

Հանրակրթության ոլորտում խժդժություններ են սկսվել այն բանից հետո, երբ ԿԳՄՍ-ի կողմից Երևանի խոշոր դպրոցների կառավարման խորհուրդներ են ուղարկվել անձինք, որոնք, ըստ դպրոցների աշխատակիցների, լծվել են ոչ թե դրական փոփոխություններ իրականացնելու, այլ դպրոցների համբավը սևացնելու և «հին» տնօրեններից ազատվելու գործին, գրում է mediamall.am-ը:

Համացանցում մեզ հանդիպած տեղեկության համաձայն՝ ԿԳՄՍ-ն միջազգային դոնորներից սնվող Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամներից 15 ներկայացուցիչ է գործուղել դպրոցներ: Նրանցից աչքի է ընկնում հատկապես Վահրամ Սողոմոնյանը, ով ամիսներ շարունակ, գտնվելով Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19-ը դպրոցի խորհրդում, չգիտես ինչու, տնօրենի ընտրությունների շրջանում ակտիվացել և փորձում է համացանցում բարձրաձայնել դպրոցի խնդիրների մասին: Ըստ մամուլի հրապարակումների և դպրոցի ուսուցչական անձնակազմի` պատճառն ակնհայտ է՝ Սողոմոնյանը տնօրենի իր թեկնածուն ունի և հակաքարոզչությամբ փորձում է հասնել իր նպատակին: Վերջինիս կողմից խախտվում է օրենսդրության պահանջը, ըստ որի՝ դպրոցի կառավարման խորհրդի անդամները տնօրենի մրցույթի հայտարարումից հետո պետք է չներգրավվեն որևէ թեկնածուի օգտին քարոզչության կամ հակաքարոզչության մեջ: Սակայն, Վահրամ Սողոմոնյանը սոցցանցում ակտիվորեն հրապարակումներ է անում դպրոցի տնօրենի ԺՊ Արմինե Գրիգորյանի և նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանի դեմ:

Դպրոցում տիրող իրավիճակին mediamall.am-ը փորձեց ծանոթանալ հենց տեղում: Մենք զրուցեցինք Ժ/Պ-ի, փոխտնօրենի և այն ուսուցչուհու՝ Սուսաննա Սահակյանի հետ, ով Վահրամ Սողոմոնյանի գաղափարակիցն է:

 

Մեր զրույցներում կարմիր թելով գնում էր այն միտքը, որ Վահրամ Սողոմոնյանը նկարում և հրապարակում է միմիայն դպրոցի բացասական կողմերը, ինչն առաջացնում է մանկավարժների բարկությունը, չէ՞ որ տարիներ շարունակ իրենց աշխատանքով փորձել են բարձր պահել դպրոցի անունը և մեկը, ով միայն վերջերս է ներգրավվել դպրոցի աշխատանքներում, կարողանում է տարիների արածն ու դրածը սևացնել, այն էլ՝ իր սուբյեկտիվ կարծիքներով, որոնք ոչ մի քննադատության չեն դիմանում:

Ուսուցիչների պնդմամբ՝ երբեմնի խաղաղ մթնոլորտը, Սողոմոնյանի՝ վերջին շրջանում իրականացրած գործողությունների պատճառով, խաթարվել է՝ ավելորդ լարվածություն առաջացնելով: Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, փոխտնօրենն ու ուսուցիչներն անդրադարձան Վահրամ Սողոմոնյանի կողմից արված հրապարակումներին՝ դրանք որակելով թերի, կեղծ և իրականության հետ աղերս չունեցող: Նրանք անհանգստացած են. փորձ է արվում դրսից բերել դպրոց ու նշանակել տնօրեն մեկին, ով մեծ կապեր ունի սորոսական շրջանակների հետ։

Ուսուցչական անձնակազմին դեմ դուրս եկած միակ ուսուցչուհին Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Սահակյանն է: Վերջինս մեզ հետ զրույցում անդրադարձավ իր և նախկին տնօրենի միջանձնային լարված հարաբերություններին ու դպրոցի խնդիրների մասին բարձրաձայնելիս՝ իրեն սվիններով վերաբերող գործընկերներին: Սահակյանի խոսքով՝ նախկին տնօրենն իրեն հանդիմանել է այն բանի համար, որ իր աղջիկը, լինելով լրագրող, հոդվածներ է հրապարակում հենց այս դպրոցի մասին: 

 

Խոսակցություններ կան, որ այս փոփոխությունների հիմքը դրել է նախկին փոխնախարար Լուսինե Առաքելյանը, ապա Արևիկ Անափիոսյանը՝ «Բաց հասարակության հիմնադրամ»-ի աջակցությամբ: Նրանց հեռանալուց հետո էլ հայտնի դարձավ, որ փոխնախարար է նշանակվել Արթուր Մարտիրոսյանը, որը «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի տնօրենն է եղել, աշխատել է նաև «Վորլդ վիժըն» կազմակերպությունում: Հատկանշական է, որ նոր նշանակված փոխնախարար Արթուր Մարտիրոսյանին շտապեց շնորհավորել հենց ինքը՝ Վահրամ Սողոմոնյանը, և գրառմամբ շեշտեց, որ միասին աշխատել են մասնակցային դպրոցի մշակման փուլում: Սա էլ հենց մտավախություն է առաջացնում, որ դպրոցի խորհրդի անդամը աջակցություն կամ հովանավորչություն կարող է ստանալ փոխնախարարի կողմից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Axios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը Բահրեյնում
Ամենադիտված